Մեր Մասին


«Կամուրջ»-ի պատմությունը սկսվում է 1998թ.-ից, երբ «Փրկեք Երեխաներին» կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ.-ին «Փրկեք Երեխաներին» (Save the Children Federation Inc.) կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաև CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի առաջ սկսված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին  ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը և դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012թ. փետրվարի 21-ին «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի վերակազմավորման արդյունքում ստեղծվեց «Կամուրջ»  ՈՒՎԿ  ՓԲԸ-ն:

 

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան»-ի «Ջրից դեպի շուկա» ծրագրի վարկային բաղադրիչի, «Գյուղական ֆինանսավորման Կառույց-ԾԻԳ»-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաև միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:

 

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2010թ. ապրիլի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31)՝ որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

 

«Կամուրջ»-ն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես աջակցել է գերփոքր և փոքր  ձեռներեցությամբ զբաղվող անձանց, մանր ֆերմերային տնտեսություններին, նպաստել Հայաստանում առավել խոցելի  ընտանիքների ֆինանսական  անվտանգությանը և բարեկեցությանը: Իր ծավալած ազնիվ, թափանցիկ և ակտիվ գործունեության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների և դարձել վստահելի գործընկեր իր հաճախորդների համար:

 

Ուսումնասիրելով միջազգային համապատասխան փորձը և ներքին շուկայի առանձնահատկությունները,  «Կամուրջ» ՈւՎԿ-ն մշտապես առաջարկում է նոր վարկատեսակներ, որոնք առավելագույնս բավարարում են հաճախորդների կարիքները։

 

«Կամուրջ»-ը իր հաճախորդների կողքին է 1998 թվականից, որի ընթացքում սպասարկել է ավելի քան 100 հազար ընտանիքի և բարելավել շուրջ 400 հազար հայաստանցիների կյանքը:

 

Ուրախ կլինենք Ձեզ ևս տեսնել «Կամուրջ»-ի  գրասենյակներում, որտեղ արհեստավարժ և բարյացակամ աշխատակիցները առավել մանրամասն կներկայացնեն «Կամուրջ» ՈւՎԿ-ի կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունները և կօգնեն ընտրել Ձեր պահանջմունքներին ամենից համապատասխան վարկատեսակը։

 

 

Շնորհակալություն, որ մեր հաճախորդն եք: