Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ԱԳՐՈ

3-60 մլն ՀՀ դրամ կամ 6,000-150,000 ԱՄՆ դոլար
9.5-14.5 % տոկոսադրույքով
մինչև 7 տարի ժամկետով


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ
 

     • գյուղացիական տնտեսության զարգացման
       (ջերմոցներ, սառնարաններ, պահեստներ, անասնագոմեր և այլն),

     • հողագործության և անասնապահության զարգացման,


ինչպես նաև այլ համանման նպատակների համար, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով. 


 

Վարկի տրամադրման պայմանները 
 

Ցուցանիշներ

Սահմաններ

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական (նաև անհատ ձեռնարկատերեր) անձիք

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 20-60 տարեկան

Վարկի գումար

3 մլն – 60 մլն ՀՀ դրամ կամ 6,000-150,000 ԱՄՆ դոլար

Վարկի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ – 14.5%

ՀՀ դրամ – 12.5% (գյուղատնտեսական կոոպերատիվներին, բարձր լեռնային շրջաններում և սահմանամերձ գոտիներում գործունեություն ծավալող անձանց)

ԱՄՆ դոլար – 9.5%

Վարկի ժամկետ

2 – 7 տարի (կապիտալ ներդրումների դեպքում*)
Մինչև 2 տարի (շրջանառու միջոցների համալրման դեպքում)

Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ 

(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Մինչև 18 ամիս (կապիտալ ներդրումների դեպքում*)
Մինչև 12 ամիս (շրջանառու միջոցների համալրման դեպքում)

Մարման եղանակ

Պայմանագրային (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)

Վարկի սպասարկման ամսական վճար

0%

Դիմում հայտի ուսումնասիրման վճար

Ֆիզիկական անձ՝ 3,000 ՀՀ դրամ

Իրավաբանական անձ և Անհատ Ձեռնարկատեր՝ 5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար

Միանվագ՝ 1%

Սեփական ներդրում

Ներդրումային ծրագրի գումարի նվազագույնը 20%-ը պետք է կատարվի վարկառուի սեփական միջոցներով

Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Հիմնական ապահովման միջոց

Անշարժ և շարժական գույք 

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Տրամադրման աշխարագրություն

ՀՀ տարածք՝ բացառությամբ Երևան քաղաքի

Ապահովագրություն

Ապահովագրությունը կատարվում է ըստ անհրաժեշտության:

Ապահովագրության ծախսերը կատարվում են վարկառուի կողմից՝ համաձայն ապահովագրական ընկերությունների սակագների:

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օր

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում

Վարկավորումն իրականացվում է ԳՖԿ և ԵԳՖԱ Ծրագրի շրջանակներում

*Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 20%-ը ԳՖԿ ֆինանսավորման դեպքում, 40%-ը՝ ԵԳՖԱ ֆինանսավորման դեպքում, եթե այլ բան սահմանված չէ վերաֆինանսավորող ընկերության կողմից:

 

Վարկ/գրավ հարաբերակցությունը
 

Անշարժ գույքի դեպքում՝

Գնահատված լիկվիդային արժեքի մինչև 60%

Տրանսպորտային միջոցների և գյուղ տեխնիկայի գրավադրման դեպքում՝

Գնահատված լիկվիդային արժեքի մինչև 50%

Այլ շարժական գույքի դեպքում՝

Գնահատված լիկվիդային արժեքի մինչև 40%

 

  

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Դիմում-հայտի մերժում
 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար

ֆիզիկական անձանց համար


Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
 

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Այլ ծառայությունների սակագներ