Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Ագրո ՄԱՏՉԵԼԻ միկրովարկ

1,5-3 մլն ՀՀ դրամ

12,5-13,5% տոկոսադրույքով

8-36 ամիս ժամկետով,

որից մինչև 27 ամիսը արտոնյալ  ժամկետ

 


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ
 

       գյուղական բիզնեսի զարգացման

 

ինչպես նաև այլ համանման նպատակների համար, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով. 


Վարկի տրամադրման պայմանները
 

Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական (նաև անհատ ձեռնարկատերեր) անձինք

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 20-70 տարեկան

Վարկի գումար

1,5-3 մլն ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք

Շրջանառու միջոցների համալրման դեպքում՝ 13,5%

Կապիտալ ներդրումների դեպքում*՝ 12,5%

Համակցության դեպքում`13,5%

Վարկի ժամկետ

Շրջանառու միջոցների համալրման դեպքում՝ 8-24 ամիս

Կապիտալ ներդրումների դեպքում*՝ 24-36 ամիս

Համակցության դեպքում`24-36 ամիս

Վարկի գումարի մարման արտոնյալ ժամկետ

3-27 ամիս

Վարկի սպասարկման ամսական վճար

0%

Տրամադրման միջնորդավճար (միանվագ)

0% 

Մարման եղանակ

Ամսական հավասարաչափ (անուիտետ) վճարներով կամ

Պայմանագրային անհատական ժամանակացույցով (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)` վարկի մարումների նվազագույն քանակը և չափը անհրաժեշտ է պլանավորել կախված վարկի ժամկետից, պահպանելով հետևյալ պահանջները.

Ընդ որում վարկի ժամկետի յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում անհրաժեշտ է կատարել վարկի գումարի առնվազն երեք մարում:

Տրամադրման եղանակ

ՀՀ դրամով, կանխիկ, միանվագ

Տրամադրման աշխարագրություն

ՀՀ տարածք

Վարկի ապահովման միջոց**

առնվազն 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն 

Վարկի վաղաժամկետ մարման պայմանները

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Կիրառվող տույժերը

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետը

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օր

* Կապիտալ ներդրումների դեպքում վարկի գումարը ամբողջությամբ պետք է ուղղվի կապիտալ ներդրումներին:
**
Վարկառուի հետ փոխկապակցված անձիք չեն կարող լինել նույն վարկառուի վարկի մարման երաշխավոր:

 Վարկավորումն իրականացվում է ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (KFW) միջոցներով: 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


ՕՐԻՆԱԿ

Ենթադրենք Դուք գյուղատնտեսական աշխատանքների համար մարտի 5-ին վերցրել եք 2,000,000 ՀՀ դրամ գումարի վարկ, 15% տոկոսադրույքով, 9 ամիս ժամկետով, և, հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը, Ձեզ հարմար է վճարել վարկի գումարը հետևյալ պարբերականությամբ՝ ապրիլից սեպտեմբեր չվճարել, հոկտեմբեր ամսին վճարել 30%, նոյեմբերին՝ 30%, դեկտեմբերին՝ 40%, իսկ տոկոսագումարները վճարել  յուրաքանչյուր ամսվա 5-ին:

Այդ դեպքում Դուք վարկի գումարը և տոկոսագումարները կվճարեք հետևյալ ժամանակացույցով՝


Ժամանակացույց

Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 15.98%:  


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
 

     ՀՀ անձնագիր


 

Վարկի ձևակերպման վայր 
 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: 

 

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները


Երաշխավորության ապահովման պահանջը հնարավոր է փոխարինել գրավի ապահովվածության պահանջով՝ Ընկերության վարկային կոմիտեի որոշմամբ:


Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


 

  Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում մինչև 4 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով. 

 

     առանց տրամադրման վճարների գանձման,
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման:

  ՀՀ դրամով բոլոր վարկատեսակների տարեկան տոկոսադրույքի առավելագույն շեմը նվազեցվել է մինչև 18%, իսկ անհատական վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակինը` նվազեցվել է մինչև 16%:

  

 Արտոնություններից օգտվող ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկ



Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

«ԱԳՐՈ ՄԱՏՉԵԼԻ» ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ  ԹԵՐԹԻԿ

Այլ ծառայությունների սակագներ