Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ՀԱՄԱԿՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏ` ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԿՐՈվարկ

2,5 - 4 մլն ՀՀ դրամ

0% տոկոսադրույքով

Մինչև 60 ամիս ժամկետով,

որից մինչև 18 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

Վարկի գումարի մինչև 25%-ի չափով

 դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ



Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ միկրո և փոքր գյուղական բիզնեսի զարգացման կապիտալ ներդրումների* համար և հաշվառված եք ու զբաղվում եք գյուղատնտեսական հետևյալ գործունեությամբ`


      ա) Պտղատու այգիների հիմնում և խնամք
      բ) Ջերմոցային գործ
      գ) Չորացրած մթերքի արտադրության կազմակերպում
      դ) Մեղվաբուծություն

 

    

ապա առանց գրավադրման «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ համակցված սուբսիդավորվող գյուղատնտեսական միկրո վարկ հետևյալ պայմաններով.


Վարկի տրամադրման պայմանները

Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան

Վարկի գումար

2,5 - 4 մլն ՀՀ դրամ

Դրամաշնորհի գումար

Վարկի գումարի մինչև 25%-ի չափով

Վարկի մարման ժամկետ** 

Մինչև 60 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

0%


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված տոկոսադրույք` 12%, որից սուբսիդավորվում է՝ 12%

Արտոնյալ ժամկետ

Մինչև 18 ամիս 

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

 Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Տրամադրման վճար    

Անվճար

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Անվճար
Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն       

 ՀՀ Արարատի մարզ (Շահումյան, Նոր Ուղի, Փոքր Վեդի, Սուրենավան)
 ՀՀ Վայոց Ձորի մարզ (Արփի, Զառիթափ)
 ՀՀ Սյունիքի մարզ (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Լեհվազ, Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Սպանդարյան, Դարբաս, Հարժիս)

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Ապահովման միջոց

 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը

(առկայության դեպքում)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային

օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային

օր


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու 



Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության, ԳՖԿ ԾԻԳ-ի և Ընկերության միջև եռակողմ պայմանագրով հաստատված գյուղվարկերի սուբսիդավորման համագործակցությամբ:

 

 

Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 30%-ը

** Ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` առավելագույնը 84 ամիս

 

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


 Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագիր

• ՀՀ անձնագիր

  

Այլ պայմաններ     

             

 Հաճախորդը պետք է ունենա բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային  30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ

 Դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ կամ դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը (միայն Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում

 Պարտադիր նախապայման է Ծրագրի կողմից անցկացված դասընթացներին մասնակցության վկայագրի առկայությունը

 Տնտեսության հիմնական եկամուտների առնվազն 50%-ը ստացվում է գյուղատնտեսությունից

 Չեն ֆինանսավորվում ինտենսիվ այգիների հիմնումը, կաթիլային ոռոգման ցանցը, հակակարկտային ցանցը, խաղողի այգիների հիմնումը

• Դրամաշնորհն ուղղակիորեն փոխանցվում է նախօրոք ընտրված այն մատակարարին, ով վարկառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, տրամադրում է արդեն իսկ ընտրված ապրանքներ, սարքավորումներ և անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ

 Ֆինանսավորվում են մինչև 3 հա հողակտորների սեփականատերերը

 

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

Այլ ծառայությունների սակագներ