Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ՀԱՄԱԿՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏ` ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿ

4 - 20 մլն ՀՀ դրամ 

0% տոկոսադրույքով

Մինչև 60 ամիս ժամկետով,

որից մինչև 18 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

Վարկի գումարի մինչև 25%-ի չափով

դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ


 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացման կապիտալ ներդրումների* համար և հաշվառված եք ու զբաղվում եք գյուղատնտեսական հետևյալ գործունեությամբ`

 


      ա) Պտղատու այգիների հիմնում և խնամք
      բ) Ջերմոցային գործ
      գ) Չորացրած մթերքի արտադրության կազմակերպում
      դ) Մեղվաբուծություն

 

 

և Դուք կարող եք գրավադրել անշարժ և շարժական գույք, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ հետևյալ պայմաններով.



Վարկի տրամադրման պայմանները

Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան

Վարկի գումար

4 - 20 մլն ՀՀ դրամ 

Դրամաշնորհի գումար

Մինչև վարկի գումարի 25%-ի չափով, սակայն ոչ ավել, քան 3,350,000 ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետ          

Մինչև 60 ամիս**

Վարկի տարեկան տոկոսադրույք

0%


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված տոկոսադրույք`12%, 

որից սուբսիդավորվում է՝ 12% ՀՀ Կառավարության` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման պահանջներին բավարարելու դեպքում, հակառակ պարագայում վարկը սուբսիդավորման ենթակա չէ

Արտոնյալ ժամկետ

Մինչև 18 ամիս 

Տրամադրման վճար    

Անվճար

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Անվճար

Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Մարման եղանակ 

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ
• Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Տրամադրման աշխարհագրություն       

ՀՀ Արարատի մարզ (Շահումյան, Նոր Ուղի, Փոքր Վեդի, Սուրենավան)
ՀՀ Վայոց Ձորի մարզ (Արփի, Զառիթափ)
ՀՀ Սյունիքի մարզ (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Լեհվազ, Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Սպանդարյան, Դարբաս, Հարժիս)

Հիմնական ապահովման միջոց

Անշարժ և շարժական գույք 

Առավելագույն վարկ/գրավ հարաբերակցություն

 Անշարժ գույք - շուկայական արժեքի 60%
 Տրանսպորտային միջոցներ և գյուղ տեխնիկա - շուկայական արժեքի 50%
 Այլ շարժական գույք - շուկայական արժեքի 40%

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Ապահովագրություն

Ապահովագրությունը կատարվում է ըստ անհրաժեշտության

Ապահովագրության ծախսերը կատարվում են վարկառուի կողմից՝ համաձայն ապահովագրական ընկերությունների սակագների

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո՝ մինչև 10 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Գրավի իրավունքի պետական գրանցումից և ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օր


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու



Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության, ԳՖԿ ԾԻԳ-ի և Ընկերության միջև եռակողմ պայմանագրով հաստատված գյուղվարկերի սուբսիդավորման համագործակցությամբ:

 

 

 

* Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 30%-ը:

*Ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` առավելագույնը 84 ամիս

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից տրված հավաստագիր

իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար

ֆիզիկական անձանց համար


Այլ պայմաններ     


 Պարտադիր նախապայման է Ծրագրի կողմից անցկացված դասընթացներին մասնակցության վկայագրի առկայությունը,

 Տնտեսության հիմնական եկամուտների առնվազն 50%-ը ստացվում է գյուղատնտեսությունից,

 Չեն ֆինանսավորվում ինտենսիվ այգիների հիմնումը, կաթիլային ոռոգման ցանցը, հակակարկտային ցանցը, խաղողի այգիների հիմնումը:

 Դրամաշնորհն ուղղակիորեն փոխանցվում է նախօրոք ընտրված այն մատակարարին, ով վարկառուների/շահառուների հետ կնքված պայմանագրի համաձայն, տրամադրում է արդեն իսկ ընտրված ապրանքներ, սարքավորումներ և անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ:

 Ֆինանսավորվում են մինչև 3 հա հողակտորների սեփականատերերը:

 

                                       


Տարեկան փաստացի տոկոսադրույք
 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

Այլ ծառայությունների սակագներ