Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Ձեռնարկատիրական ՄԻԿՐՈվարկ

1,500,000 - 3,000,000 ՀՀ դրամ

13.9 % տոկոսադրույքով

Մինչև 36 ամիս ժամկետով,

որից մինչև 27 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ 

 

      առևտրի, արտադրության, ծառայության,
      գյուղատնտեսության,

 

 

ինչպես նաև այլ համանման նպատակների համար, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.


Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ* 

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական (նաև անհատ ձեռնարկատեր), ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

Տարիքային սահմանափակում

 Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 20-70 տարեկան

Վարկի գումար 

1,500,000 - 3,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք

13.9%

Վարկի
մարման ժամկետ          

Կապիտալ ներդրումների** դեպքում՝ մինչև 36 ամիս
Շրջանառու միջոցների համալրման դեպքում՝ մինչև 24 ամիս

Արտոնյալ ժամկետ
(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Կապիտալ ներդրումների** դեպքում՝ մինչև 27 ամիս
Շրջանառու միջոցների համալրման դեպքում՝ մինչև 18 ամիս

Մարման եղանակ

Ձեռնարկատիրական նպատակի, այդ թվում՝ Գյուղատնտեսական նպատակի և ամսական հավասարաչափ (անուիտետ) վճարների դեպքում`

արտոնյալ ժամկետը առավելագույնը վարկի ժամկետի 1/3-րդի չափով` կլորացված աճման ուղղությամբ մինչև առաջին ամբողջ թիվը, սակայն ոչ ավել, քան 9 ամիս, ընդ որում յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում` ոչ ավել, քան 3 ամիս:


Գյուղատնտեսական նպատակի և անհատական ժամանակացույցի դեպքում (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)` 

վարկի մարումների նվազագույն քանակը և չափը անհրաժեշտ է պլանավորել կախված վարկի ժամկետից, պահպանելով հետևյալ պահանջները.


        Ընդ որում վարկի ժամկետի յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում անհրաժեշտ է կատարել վարկի գումարի նվազագույնը երեք մարում:

Տրամադրման միջնորդավճար    

ԱՆՎՃԱՐ

Սպասարկման ամսական վճար

ԱՆՎՃԱՐ

Տրամադրման եղանակ

ՀՀ դրամով, կանխիկ, միանվագ 

Տրամադրման աշխարհագրություն 

ՀՀ տարածք

Վարկի ապահովման միջոց

նվազագույնը 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Վարկառուի հետ փոխկապակցված անձինք չեն կարող լինել նույն վարկառուի վարկի մարման երաշխավոր

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օր

Սեփական ներդրում

Ենթածրագրի գումարի նվազագույնը 20%-ը պետք է կատարվի վարկառուի սեփական միջոցներով

Ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման բանկի հետ համագործակցությամբ:

Մենք առանձնահատուկ խրախուսում ենք կին գործարարներին:

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


* Ա/Ձ ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններում նախատեսված է վարկավորման պահին անհատ ձեռնարկատերերի առնվազն 6 (վեց) ամսվա պետական հաշվառման և փաստացի գործունեության պայմանների միաժամանակյա առկայություն: Բացի այդ, անհատ ձեռնարկատերերի կողմից վերջին 6 (վեց) ամսվա գորունեությունը պետք է լինի անընդհատ:

** Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 20%-ը:


Օրինակ  

 

Ենթադրենք Դուք գյուղատնտեսական աշխատանքների համար մարտի 5-ին վերցրել եք 2,000,000 ՀՀ դրամ գումարի վարկ 8 ամիս ժամկետով, և, հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը, Ձեզ հարմար է վճարել վարկի գումարը հետևյալ պարբերականությամբ՝ ապրիլից օգոստոս չվճարել, սեպտեմբեր ամսին վճարել 30%, հոկտեմբերին՝ 30%, նոյեմբերին՝ 40%, իսկ տոկոսագումարները վճարել  յուրաքանչյուր ամսվա 5-ին:

Այդ դեպքում, վարկ ստանալու օրը, Դուք միանվագ կվճարեք վարկի տրամադրման վճարը (այն կկազմի 20,000 ՀՀ դրամ), իսկ վարկի գումարը և տոկոսագումարները կվճարեք հետևյալ ժամանակացույցով՝


Ժամանակացույց

Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 16.85 %: 


Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները 

Արգելված ներդրումային գործունեություն

 


 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
 

ՀՀ անձնագիր

Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը կարող է որոշվել Ընկերության կողմից


 

Վարկի ձևակերպման վայր 
 

 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:  

 


Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները

 

Երաշխավորության ապահովման պահանջը հնարավոր է փոխարինել գրավի ապահովվածության պահանջով՝ Ընկերության վարկային կոմիտեի որոշմամբ:


Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01

 


  Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում մինչև 4 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով.
 

     առանց տրամադրման վճարների գանձման,
    • առանց ամսական սպասարկման վճարների գանձման:

  ՀՀ դրամով բոլոր վարկատեսակների տարեկան տոկոսադրույքի առավելագույն շեմը նվազեցվել է մինչև 18%, իսկ անհատական վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակինը` նվազեցվել է մինչև 16%:   

 Արտոնություններից օգտվող ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկ



Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՄԻԿՐՈՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Այլ ծառայությունների սակագներ