Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ԿԱՅՈՒՆ ԱՃ

1,500,000 - 3,000,000 ՀՀ դրամ կամ մինչև 6,000 ԱՄՆ դոլար

մինչև 36 ամիս ժամկետով,

սկսած 12% տոկոսադրույքով

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ


 
Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ


     • գյուղացիական և ֆերմերային տնտեսության հիմնման և զարգացման,

     • հողագործության և անասնապահության զարգացման,


ինչպես նաև այլ համանման նպատակների համար և Դուք բնակվում եք Երևան քաղաքից դուրս, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով. 


Վարկի տրամադրման  պայմանները

 

Ցուցանիշներ Սահմաններ  
Վարկառուներ  ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական (նաև անհատ ձեռնարկատեր), ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք  
Տարիքային սահմանափակում Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 20-70 տարեկան  
Վարկի գումար  1,500,000 -  3,000,000 ՀՀ դրամ
 Մինչև 6,000 ԱՄՆ դոլար
 
Վարկի տարեկան տոկոսադրույք

  13-15%` դրամային վարկերի դեպքում, (11%`hամաձայն ՀՀ կառավարության 15/01/2015թ․ N30-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ համայնքների ցանկի)

  12%` դոլարային վարկերի դեպքում

 
Վարկի մարման ժամկետ

Շրջանառու միջոցների համալրման դեպքում՝ մինչև 24 ամիս

Կապիտալ ներդրումների* դեպքում՝ մինչև 36 ամիս

 

Վարկի մարման արտոնյալ ժամկետ

Մինչև 18 ամիս (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

 
Մարման եղանակ

Պայմանագրային անհատական ժամանակացույցով (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)` վարկի մարումների նվազագույն քանակը և չափը անհրաժեշտ է պլանավորել կախված վարկի ժամկետից, պահպանելով հետևյալ պահանջները.

Իսկ 24 ամսից ավել վարկի ժամկետի դեպքում յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում անհրաժեշտ է կատարել վարկի գումարի նվազագույնը երեք մարում`յուրաքանչյուրը 10%-ից ոչ պակաս: 

 
Վարկի  տրամադրման վճար 0%  
Վարկային հայտի ուսումնասիրման վճար Անվճար  
Վարկի սպասարկման  ամսական վճար 0%   
Տրամադրման եղանակ Կանխիկ, միանվագ   
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք, բացառությամբ՝ Երևան քաղաքի  
Վարկի ապահովման միջոց

1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Մինչև 2,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ անձի երաշխավորությամբ:

Վարկառուի հետ փոխկապակցված անձինք չեն կարող լինել նույն վարկառուի վարկի մարման երաշխավոր:

 

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)  
Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

 
Վարկի հաստատման առավելագույն ժամկետ Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օր  

 
Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ Ֆինանսների նախարարության և «ԳՖԿ ԾԻԳ» ՊՀ-ի համագործակցությամբ: 

*Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 20%-ը՝ ԳՖԿ ֆինանսավորման դեպքում, 40%-ը՝ ԵԳՖԱ ֆինանսավորման դեպքում:

*Եթե վարկառուի եկամուտները ռիսկային են, կամ առկա է բացասական/չեզոք վարկային պատմություն, սակայն վերոնշյալ ռիսկերը կշռվում են Ընկերության կողմից և կայացվում է վարկավորման դրական որոշում, վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է սահմանվել մինչև 2 (երկու) տոկոսային կետ բարձր:


 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Օրինակ 

 

Ենթադրենք Դուք 2017թ.-ի մարտի 5-ին վերցրել եք 2,000,000 ՀՀ դրամ գումարի վարկ 20 ամիս ժամկետով, և, հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը, Ձեզ հարմար է վճարել վարկի գումարը հետևյալ պարբերականությամբ՝ 2017թ.-ի ապրիլից օգոստոս չվճարել, 2017թ.-ի սեպտեմբեր ամսին վճարել 15%, հոկտեմբերին՝ 15%, նոյեմբերին՝ 15%, 2017թ.-ի դեկտեմբեր ամսից մինչև 2018թ.-ի օգոստոս չվճարել, 2018թ.-ի սեպտեմբեր ամսին կրկին վճարել 15%, հոկտեմբերին՝ 15%, նոյեմբերին՝ 25%, իսկ տոկոսագումարները վճարել ամեն ամիս:


Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 13.80%: 

 

Այդ դեպքում Դուք վարկի գումարը և տոկոսագումարները կվճարեք հետևյալ ժամանակացույցով՝


Ժամանակացույց

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
 

     • ՀՀ անձնագիր

Վարկի ձևակերպման վայր 
 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: 

 

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները

 

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորում չի կարող իրականացվել հետևյալ նպատակների համար.
- բնակարանի կառուցում կամ վերանորոգում,
- երրորդ անձանց նկատմամբ պարտքի մարում,
- ծխախոտի, ծխախոտային արտադրանքի արտադրություն, վերամշակում և առևտուր,
- ներմուծված ապրանքների մեծածախ առևտրային գործունեություն,
- մանրածախ առևտրային գործունեություն, որը ներառում է սույն կետում նշված որևէ ապրանքի վաճառք,
- սպառողական վարկեր,
- մետաղների առևտուր,
- նավթամթերքների, ներառյալ` գազ, դիզել, բենզին առևտուր,
- թունաքիմիկատների առք և վաճառք,
- թունաքիմիկատների ձեռքբերում,
- թորած (թունդ) ոգելից խմիչքների արտադրություն, վերամշակում և վաճառք:

 

Երաշխավորության ապահովման պահանջը հնարավոր է փոխարինել գրավի ապահովվածության պահանջով՝ Ընկերության վարկային կոմիտեի որոշմամբ:


Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


  

  Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում մինչև 4 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով.
 

 

     առանց տրամադրման վճարների գանձման,
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման:

  ՀՀ դրամով բոլոր վարկատեսակների տարեկան տոկոսադրույքի առավելագույն շեմը նվազեցվել է մինչև 18%, իսկ անհատական վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակինը` նվազեցվել է մինչև 16%:

   

 Արտոնություններից օգտվող ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկ



Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

«ԿԱՅՈՒՆ ԱՃ» ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Այլ ծառայությունների սակագներ