Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԻԿՐՈՎԱՐԿ

3-4 մլն ՀՀ դրամ

0% տոկոսադրույքով

Մինչև 48 ամիս ժամկետով,

որից մինչև 12 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար և Դուք բավարարում եք ՀՀ Կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառմամբ պահանջվող պայմաններին, ապա Դուք կարող եք ստանալ վարկ առանց գրավադրման. 

 

      Միկրո և փոքր գյուղական բիզնեսի զարգացման համար

 


Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, գյուղատնտեսական վարկերի դեպքում` նաև ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան

Վարկի գումար 

3-4 մլն ՀՀ դրամ

Վարկի նպատակ

Շրջանառու միջոցների համալրում

Կապիտալ_ներդրումներ*

Վարկի մարման ժամկետ**

Մինչև 24 ամիս

Մինչև 48 ամիս

Արտոնյալ ժամկետ***

Մինչև 12 ամիս (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի տարեկան տոկոսադրույք

0%


14% Է (սուբսիդավորվում է ամբողջությամբ)

Մարման եղանակ

  Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

 Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Տրամադրման վճար    

Անվճար

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Անվճար
Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն       

ՀՀ տարածք, բացառությամբ՝ Երևան քաղաքի

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Ապահովման միջոց

2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր

 

Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու


*Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 30%-ը 

**Ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` առավելագույնը 84 ամիս

**Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` առավելագույնը 36 ամիս

 ***Ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` առավելագույնը 48 ամիս

 


 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

 Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագիր

 ՀՀ անձնագիր


Պահանջներ վարկառուի հանդեպ

 

 Ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
 Ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն`
   ա) դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ կամ

   բ) դիմումը ներկայացնելու օրը 31.12.2019 թ-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը (միայն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

 

  

Այլ պայմաններ       

                       

 Պարտադիր նախապայման է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագրի առկայությունը

 Ծրագրին չեն կարող մասնակցել պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շահառու տնտեսվարողները

 

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

Այլ ծառայությունների սակագներ