Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՄԻԿՐՈվարկ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Մինչև 4 մլն ՀՀ դրամ

0% տոկոսադրույքով

Մինչև 60 ամիս ժամկետով,

որից մինչև 12 ամիսը՝ արտոնյալ ժամկետ


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ 

 

      Փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացման

      Տոհմային ԽԵԿ-ի` երինջների և 14-17 ամսական էգ մատղաշների ձեռքբերում

 

ինչպես նաև այլ համանման նպատակների համար առանց գրավադրման, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ հետևյալ պայմաններով.


Վարկի տրամադրման պայմանները

Առաջարկը գործում է մինչև 31.12.2024թ.

Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այդ թվում անհատ ձեռնարկատերեր)

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18 - 70 տարեկան

Վարկի գումար 

Մինչև 4 մլն ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետ 

Մինչև 60 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

14%

Տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը վարկառուին տրամադրվի.
 3% տոկոսադրույքով` ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար
 2% տոկոսադրույքով` Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար
 0% տոկոսադրույքով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին

Վարկի փաստացի տոկոսադրույք

0% - 14.93%

Արտոնյալ ժամկետ

Մինչև 12 ամիս* (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

 Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Սպասարկման ամսական վճար

0%

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն       

ՀՀ տարածք

Ապահովման միջոց**

2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր

 

Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու



Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության, ԳՖԿ ԾԻԳ-ի և Ընկերության միջև եռակողմ պայմանագրով հաստատված գյուղվարկերի սուբսիդավորման համագործակցությամբ:

 

 

* Վարկի մեկնարկային տարվա սկզբում կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ` առավելագույնը 12 ամիս 

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


 Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագիր

• ՀՀ անձնագիր

  

Այլ պայմաններ       

                       

Յուրաքանչյուր վարկառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ

 Վարկառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռքբերման վայրը (վայրեր), (հասցեն), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող տոհմային ԽԵԿ-ի առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործումն ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև նախարարություն է ներկայացնում ձեռք- բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը՝ դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով,

 Տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, իրականացվում են վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում վարկառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով

• Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո վարկառուն ֆինանսական կառույց և նախարարություն է ներկայացնում փաստաթղթեր համաձայն ՀՀ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի պահանջների

 Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության և (կամ) այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

Առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում


 

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

 

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:


«ֆինանսական օգնական» համակարգ

 

Այլ ծառայությունների սակագներ

Սպասարկման ամսական վճար