Գյուղատնտեսական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Խմբային վարկ ԾԻԾԵՌՆԱԿ

50,000-1,500,000 ՀՀ դրամ 

Մինչև 24 ամիս ժամկետով, 

որից մինչև 18 ամիսը՝ արտոնյալ ժամկետ 

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ


     • գյուղատնտեսության և 

     • այլ նպատակների համար,


և Դուք կարող եք ստեղծել նվազագույնը 5 անձից բաղկացած խումբ, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով. 

 

Վարկի տրամադրման  պայմանները

Ցուցանիշներ 
Սահմաններ 
Վարկառուներ  ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական (նաև անհատ ձեռնարկատեր) անձինք
Տարիքային սահմանափակում 18-70
Խմբի անդամների քանակ Նվազագույնը 5
Վարկի գումար 50,000 - 1,500,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք

20% - 24%` կախված վարկային փուլից

1-3 փուլեր` 24%, 4-6 փուլեր` 23%, 7-9 փուլեր` 22%, 10-12 փուլեր` 21%, 13 և բարձր փուլեր` 20%

Վարկի մարման ժամկետ Մինչև 24 ամիս

Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ

(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները)

Մինչև 18 ամիս

Մարման եղանակ

Անհատական ժամանակացույցի դեպքում (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)`

վարկի մարումների նվազագույն քանակը և չափը անհրաժեշտ է պլանավորել կախված վարկի ժամկետից, պահպանելով հետևյալ պահանջները.

մինչև 14 ամիս` վարկի գումարի առնվազն 3 մարում, յուրաքանչյուրը ոչ պակաս 25%-ից,
14 ամիս և ավել` վարկի գումարի առնվազն 6 մարում, յուրաքանչյուրը ոչ պակաս 15%-ից:
Ընդ որում 14 ամիս և ավել վարկի ժամկետի յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում անհրաժեշտ է կատարել վարկի գումարի նվազագույնը երեք մարում:

Վարկի սպասարկման ամսական վճար 0,2%
Կանխիկացման վճար ԱՆՎՃԱՐ
Վարկի տրամադրման վճար 1,5% - 6%՝ կախված վարկի ժամկետից
Վարկային հայտի ուսումասիրման վճար ԱՆՎՃԱՐ
Տրամադրման եղանակ ՀՀ դրամով, կանխիկ, միանվագ
Տրամադրման աշխարագրություն

ՀՀ տարածք

Վարկի ապահովման միջոց

Խմբային համապարտ պատասխանատվություն 

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ամսական սպասարկման վճարը, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օր

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Օրինակ 


Ենթադրենք Դուք մարտի 5-ին վերցրել եք 1,000,000 ՀՀ դրամ գումարի վարկ 8 ամիս ժամկետով, և, հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը, Ձեզ հարմար է վճարել վարկի գումարը հետևյալ պարբերականությամբ՝ ապրիլից օգոստոս չվճարել, սեպտեմբեր ամսին վճարել 25%, հոկտեմբերին՝ 30%, նոյեմբերին՝ 45%, իսկ տոկոսագումարները և սպասարկման վճարը վճարել յուրաքանչյուր ամսվա 5-ին: 

Այդ դեպքում, վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք վարկի  տրամադրման վճարը (8 ամսվա համար այն կկազմի 40,000 ՀՀ դրամ), իսկ վարկի գումարը, սպասարկման վճարը և տոկոսագումարները կվճարեք հետևյալ ժամանակացույցով՝

 

 Ժամանակացույց


Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 36.94 %:

Մեր հաճախորդները վարկը մարում են անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց պահանջներին և գյուղատնտեսության սեզոնայնությանը:



Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


     • ՀՀ անձնագիր

 

Վարկի ձևակերպման վայր 
 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: 

 

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները



Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


     

  Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում մինչև 4 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով.
 

 

     առանց տրամադրման վճարների գանձման,
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման:

  ՀՀ դրամով բոլոր վարկատեսակների տարեկան տոկոսադրույքի առավելագույն շեմը նվազեցվել է մինչև 18%, իսկ անհատական վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակինը` նվազեցվել է մինչև 16%:

   

 Արտոնություններից օգտվող ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկ



Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
 Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ: 
 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ  ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 

«ԾԻԾԵՌՆԱԿ» ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Այլ ծառայությունների սակագներ