Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ԳՈՐԾԱՐԱՐ

3 - 50 մլն ՀՀ դրամ

14% տոկոսադրույքով

Մինչև 84 ամիս ժամկետով,

որից մինչև 24 ամիսը՝ արտոնյալ ժամկետ


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ 

 

      Ձեր բիզնեսի շրջանառու միջոցների համալրման,
      կապիտալ ներդրումներ իրականացնելու,

 

ինչպես նաև այլ համանման նպատակների համար, և Դուք կարող եք գրավադրել համապատասխան գույք, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ բիզնես վարկ հետևյալ պայմաններով.


Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ** 

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այդ թվում անհատ ձեռնարկատերեր)

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 20-60 տարեկան

Վարկի գումար 

3 - 50 մլն ՀՀ դրամ

Վարկի
մարման ժամկետ          

Կապիտալ ներդրումների համար՝ մինչև 84 ամիս*
Շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 36 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

14%

Արտոնյալ ժամկետ
(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Կապիտալ ներդրումների համար՝ մինչև 24 ամիս
Շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 9 ամիս 

Տրամադրման վճար    

Միանվագ`վարկի գումարի 1 %-ի չափով 

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Ֆիզիկական անձ՝ 3,000 ՀՀ դրամ

Իրավաբանական անձ և Անհատ Ձեռնարկատեր՝ 5,000 ՀՀ դրամ

Կանխիկացման վճար

0.20%

Սեփական ներդրում

Ներդրումային ծրագրի գումարի նվազագույնը 20%-ը պետք է կատարվի վարկառուի սեփական միջոցներով

Ժամկետանց մայր գումարի տույժ (օրական)

0.2%՝ ժամկետանց մայր գումարի նկատմամբ

Ժամկետանց տոկոսագումարի տույժ (օրական) 0.3%՝ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ

Մարման եղանակ 

Պայմանագրային (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)

Տրամադրման աշխարհագրություն       

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Անշարժ և շարժական գույք 

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Ապահովագրություն

Ապահովագրությունը կատարվում է ըստ անհրաժեշտության:

Ապահովագրության ծախսերը կատարվում են վարկառուի կողմից՝ համաձայն ապահովագրական ընկերությունների սակագների:

Վարկ/գրավ հարաբերակցություն

ա) անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ գնահատված լիկվիդային արժեքի մինչև 60%-ի չափով,

բ) տրանսպորտային միջոցների և գյուղ տեխնիկայի գրավադրման դեպքում՝ գնահատված լիկվիդային արժեքի մինչև 50%-ի չափով,

գ) այլ շարժական գույքի գրավադրման դեպքում՝ գնահատված լիկվիդային արժեքի մինչև 40%-ի չափով:

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո՝ մինչև 15 աշխատանքային օր

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում

Ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման բանկի հետ համագործակցությամբ:


Մենք առանձնահատուկ խրախուսում ենք կին գործարարներին:


 Զանգահարեք՝   (011) 27 0000 


*Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 20%-ը, եթե այլ բան սահմանված չէ վերաֆինանսավորող ընկերության կողմից:

** Ա/Ձ ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններում նախատեսված է վարկավորման պահին անհատ ձեռնարկատերերի առնվազն 6 (վեց) ամսվա պետական հաշվառման և փաստացի գործունեության պայմանների միաժամանակյա առկայություն: Բացի այդ, անհատ ձեռնարկատերերի կողմից վերջին 6 (վեց) ամսվա գորունեությունը պետք է լինի անընդհատ:

 

 

 

Դիմում-հայտի մերժում` ԱՁ-ներին և իրավաբանական անձանց դեպքում

Դիմում-հայտի մերժում` ֆիզիկական անձանց դեպքում

 

Վարկավորման անթույլատրելի նպատակներ

Արգելված ներդրումային գործունեություն

Բնապահպանության հետ կապված անթույլատրելի վարկեր՝ համաձայն ԱԶԲ-ի ձեռնարկի՝ ՄԱՍ1 ՄԱՍ2



Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար

Ֆիզիկական անձանց համար


 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Այլ ծառայությունների սակագներ