Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Ձեռնարկատիրական/գյուղատնտեսական ՄԻԿՐՈվարկ

Մինչև 3,000,000 ՀՀ դրամ կամ մինչև 6,000 ԱՄՆ դոլար

սկսած 15% տոկոսադրույքով

Մինչև 36 ամիս ժամկետով,

որից մինչև 27 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ


      • Ձեր բիզնեսի զարգացման,

      • գյուղատնտեսության,

       բիզնես գործունեության ընթացքում առաջացած կրեդիտորական պարտքի մարման


ինչպես նաև այլ համանման նպատակների համար, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով. 


Վարկի տրամադրման պայմանները


 Ցուցանիշներ   Սահմաններ 
Վարկառուներ  ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք
Տարիքային սահմանափակում Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70
Վարկի գումար Մինչև 3,000,000 ՀՀ դրամ կամ մինչև 6,000 ԱՄՆ դոլար
Վարկի տարեկան տոկոսադրույք

15%՝ ԱՄՆ դոլարի դեպքում

20%` ՀՀ դրամի դեպքում

Վարկի մարման ժամկետ

Մինչև 36 ամիս

Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ

(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

ՄԻնչև 27 ամիս 

Մարման եղանակ

 Ձեռնարկատիրական և գյուղատնտեսական նպատակների  ամսական հավասարաչափ (անուիտետ) վճարների դեպքում` արտոնյալ ժամկետը առավելագույնը 9 ամիս, ընդ որում յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում` ոչ ավել, քան 3 ամիս:

 Գյուղատնտեսական նպատակի և անհատական ժամանակացույցի դեպքում (տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ) առավելագույնը 27 ամիս, ընդ որում վարկի ժամկետի յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում անհրաժեշտ է կատարել վարկի գումարի նվազագույնը երեք մարում:

Վարկի տրամադրման վճար

2.5%` ԱՄՆ դոլարի դեպքում

3%` ՀՀ դրամի դեպքում

Վարկի սպասարկման ամսական վճար ԱՆՎՃԱՐ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար ԱՆՎՃԱՐ
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք
Վարկի ապահովման միջոց

1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Վարկառուի հետ փոխկապակցված անձինք չեն կարող լինել նույն վարկառուի վարկի մարման երաշխավոր:

Մինչև 2,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ անձի երաշխավորությամբ:

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում):

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օր

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 
 ՀՀ անձնագիր, ԱՁ վկայական, ՀՎՀՀ 
 
 

  
 
Օրինակ

Ենթադրենք Դուք 2017թ.-ի դեկտեմբերի 20-ին վերցրել եք 300,000 ՀՀ դրամ գումարի վարկ բիզնես նպատակի համար, 12 ամիս ժամկետով, տարեկան տոկոսադրույքն է` 20%, վարկի տրամադրման վճարը` 3%:
Հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը Ձեզ հարմար է վճարել վարկի գումարը հետևյալ պարբերականությամբ՝ 2018թ.-ի հունվարից սեպտեմբեր չվճարել, 2018թ.-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին վճարել, իսկ տոկոսագումարները վճարել ամեն ամիս (անուիտետ):
Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 26.41%:

Ժամանակացույց


 Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01
 

 


  

  Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում մինչև 4 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով.
 

 

     առանց տրամադրման վճարների գանձման,
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման:

  ՀՀ դրամով բոլոր վարկատեսակների տարեկան տոկոսադրույքի առավելագույն շեմը նվազեցվել է մինչև 18%, իսկ անհատական վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակինը` նվազեցվել է մինչև 16%:

   

 Արտոնություններից օգտվող ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկ



 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Ձեռնարկատիրական/գյուղատնտեսական ՄԻԿՐՈվարկ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ


Այլ ծառայությունների սակագներ