Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԱՐԿ

3 - 50 մլն ՀՀ դրամ կամ 6,000 - 100,000 ԱՄՆ դոլար

0-12% տոկոսադրույքով

Մինչև 24 ամիս ժամկետով,

որից մինչև 9 ամիսը՝ արտոնյալ ժամկետ


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար և Դուք բավարարում եք ՀՀ Կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմամբ պահանջվող պայմաններին, և Դուք կարող եք գրավադրել անշարժ և շարժական գույք, ապա Դուք կարող եք ստանալ վարկ հետևյալ նպատակների համար. 

 

      Տնտեսվարողների աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների համար

      Պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների համար

      Հումքի գնման կամ ներմուծման համար

      Նոր սարքերի և սարքավորումների գնման կամ ներմուծման համար

      Հանրային ծառայությունների վճարումների համար

      Սննդի և դեղերի ներմուծման համար


   


Վարկի տրամադրման պայմանները

Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ տնտեսվարողներ

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան

Վարկի գումար 

3 - 50 մլն ՀՀ դրամ կամ 6,000-100,000 ԱՄՆ դոլար

Վարկի մարման ժամկետ          

Մինչև 24 ամիս

Արտոնյալ ժամկետ

Մինչև 12 ամիս (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Օժանդակության տեսակ

Համաֆինանսավորում Վերաֆինանսավորում

Սուբսիդավորում

Վարկի արժույթ*

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար** ՀՀ դրամ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Վարկի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ

12% /որը կիրառելի է տրամադրվող վարկի Ընկերության մասնաբաժնի վրա/ 6%

12%

 

 Վարկի Տարեկանտոկոսադրույք

ԱՄՆ դոլար

9% /որը կիրառելի է տրամադրվող վարկի Ընկերության մասնաբաժնի վրա/  - 9%

 Սուբսիդավորում

0% 0% 5-12%` համաձայն ՀՀ կառավության 26.03.2020թ.-ի թիվ 355-Լ որոշման_______________

Տրամադրման վճար    

Անվճար

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Անվճար
Կիրառվող տույժեր  Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Մարման եղանակ 

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ
• Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Տրամադրման աշխարհագրություն       

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Անշարժ և շարժական գույք 

Առավելագույն վարկ/գրավ հարաբերակցություն 

 Անշարժ գույք - շուկայական արժեքի 60%

 Տրանսպորտային միջոցներ և գյուղ տեխնիկա - շուկայական արժեքի 50%
 Այլ շարժական գույք - շուկայական արժեքի 40%

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Ապահովագրություն

Ապահովագրությունը կատարվում է ըստ անհրաժեշտության

Ապահովագրության ծախսերը կատարվում են վարկառուի կողմից՝ համաձայն ապահովագրական ընկերությունների սակագների

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո՝ մինչև 10 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Գրավի իրավունքի պետական գրանցումից և ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օր


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու

 

*Արտարժութային վարկի դեպքում Հաճախորդը պետք է ներկայացնի տեղեկանք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից առ այն, որ նա ունի անհրաժեշտ ծավալով արտարժութային հոսքեր վարկը մարելու համար
**Վարկի գումարի համաֆինանսավորված մասը պետք է լինի ՀՀ դրամ

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար

ֆիզիկական անձանց համար


Այլ պայմաններ     


 Վարկառուն կարող է օգտվել օժանդակության երեք տարբերակներից միայն մեկից

 Համաֆինանսավորման դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է համաֆինանսավորման գումարը նվազեցնելուց հետո

 Հաճախորդը պետք է ունենա բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային  30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ

• Դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ կամ դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը

 Լրացուցիչ փաստաթղթեր` նախքան վարկի տրամադրումը Հաճախորդը պետք է ներկայացնի հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես հումքի, նյութերի, սարքավորումների, սննդի և դեղերի դեպքում ներկայացվում են կնքված պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, աշխատավարձի և կոմունալ վճարների գծով` պարտավորությունների մասով տեղեկատվություն: Աշխատավարձի, պետական բյուջե կատարվող վճարումների և հանրային ծառայությունների վճարումների վերաբերյալ տնտեսավորողը պետք է ներկայացնի նաև տեղեկանք` նշելով մանրամասն նկարագիր:

 Վարկի տրամադրումից հետո փաստաթղթային հիմնավորումներ` վարկի նպատակային օգտագործման վերաբերյալ (անդորրագրեր):

 Վարկառուները չպետք է օգտված լինեն ՀՀ կառավարության 26.03.20թ  357-L որոշմամբ սահմանված միջոցառումից` երրորդ  միջոցառումից

 Վարկի նպատակի 3, 4 և 6 կետերի դեպքում համաձայն 503-L 09.04.20թ ` հումքի , սարքավորումների, ինչպես նաև սննդի և դեղերի վարկերի ստացման նպատակով հաճախորդի և վերջիններիս գործընկերների միջև գնման/ներմուծման պայմանագրերը պետք է կնքված լինեն 01.02.20թ-ից հետո

 Վարկառուները ՀՀ տարածքում առևտրային գործունեություն պետք է իրականացրած լինեն առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:

                                       


Տարեկան փաստացի տոկոսադրույք
 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

Այլ ծառայությունների սակագներ