Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԻԿՐՈՎԱՐԿ

Մինչև 3 մլն ՀՀ դրամ

0-6% տոկոսադրույքով

Մինչև 24 ամիս ժամկետով,

որից մինչև 9 ամիսը՝ արտոնյալ ժամկետ


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար և Դուք բավարարում եք ՀՀ Կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմամբ պահանջվող պայմաններին, ապա Դուք կարող եք ստանալ վարկ առանց գրավադրման հետևյալ նպատակների համար. 

 

      ա) Տնտեսվարողի աշխատակիցների աշխատավարձի 

      բ) Հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների

      գ) Հումքի գնման կամ ներմուծուման

      դ) Սարքավորումների գնման կամ ներմուծման

      ե) Կոմունալ վճարումների 

      զ) Սննդի և դեղերի ներմուծման

 


Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ տնտեսվարող սուբյեկտներ (բացառությամբ` ֆինանսական կազմակերպությունները, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները)

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան

Վարկի գումար 

Մինչև 3 մլն ՀՀ դրամ

Ենթավարկեր

Յուրաքանչյուր վարկառուի/տնտեսվարողի համար կիրառելի է ենթավարկերից միայն մեկը

Վերաֆինանսավորվող վարկ

Սուբսիդավորվող_վարկ________

Վարկի մարման ժամկետ  

Մինչև 24 ամիս

Արտոնյալ ժամկետ

Մինչև 9 ամիս (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի տարեկան տոկոսադրույք

 6%


 

ա) 12% (սուբսիդավորվում է ամբողջությամբ)

բ) 12% (սուբսիդավորվում է ամբողջությամբ)

գ) 12% (սուբսիդավորվում է 6%-ի չափով)

դ) 12% (սուբսիդավորվում է 5%-ի չափով)

ե) 12% (սուբսիդավորվում է 10%-ի չափով)

զ) 12% (սուբսիդավորվում է 8%-ի չափով)

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

 Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Տրամադրման վճար    

Անվճար

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Անվճար
Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն       

 ՀՀ տարածք

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Ապահովման միջոց**

 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը

(առկայության դեպքում)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային

օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային

օր

 

Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու


 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

• ՀՀ անձնագիր


Պահանջվող լրացուցիչ փաստաթղթեր

 

Մինչև վարկի տրամադրումը`


  Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք աշխատավարձի գծով ընթացիկ ամսվա և դրան հաջորդող 2 ամիսների համար աշխատակիցների հանդեպ ունեցած պարտավորությունների վերաբերյալ՝ այդ թվում առանձին թվարկելով  500,000 ՀՀ դրամը գերազանցող աշխատավարձերի չափերը, ինչպես նաև՝ նախորդ ամսվա ընթացքում փաստացի վճարված աշխատավարձի հանրագումարը

 Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ

 Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ հաշիվ ապրանքագրեր կամ պայմանագրեր

 Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ սպառված ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ հանրային ծառայությունների գծով առկա պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթեր

 

Վարկի տրամադրումից հետո`


 Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ կամ աշխատավարձերի փոխանցման փաստը հիմնավորող փաստաթղթեր, օրինակ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն

 Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք, որ կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները կատարվել են կամ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն

 Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ մատակարարներին կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն

 Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն

 

  

Այլ պայմաններ       

                       

Պահանջներ Հաճախորդի հանդեպ


 Առևտրային գործունեություն է ծավալում ՀՀ տարածքում առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում

 Ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային  30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ

 Ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն`

    ա) դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ կամ                     

   բ) դիմումը ներկայացնելու օրը 31.12.2019 թ-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը

 Չպետք է օգտված լինի ՀՀ կառավարության 26.03.2020 թ-ի 357-L որոշմամբ սահմանված Երրորդ միջոցառումից

 Հումքի, սարքավորումների, ինչպես նաև սննդի և դեղերի վարկերի ստացման նպատակով հաճախորդի և վերջինիս գործընկերների միջև գնման/ներմուծման պայմանագրերը պետք է կնքված լինեն 01.02.2020 թ-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո

 

 

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

Այլ ծառայությունների սակագներ