Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԱՐԿ

3 - 250 մլն ՀՀ դրամ կամ 6,000 - 250,000 ԱՄՆ դոլար

0 - 4% տոկոսադրույքով

Մինչև 60 ամիս ժամկետով,

որից մինչև 6 ամիսը՝ արտոնյալ ժամկետ


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար և Դուք բավարարում եք ՀՀ Կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմամբ պահանջվող պայմաններին, և Դուք կարող եք գրավադրել անշարժ և շարժական գույք, ապա Դուք կարող եք ստանալ վարկ հետևյալ նպատակների համար. 

 

      1) Վարկառուների աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների համար

      2) Պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների համար

      3) Հումքի գնման կամ ներմուծման համար

      4) Նոր սարքերի և սարքավորումների գնման կամ ներմուծման համար

      5) Հանրային ծառայությունների վճարումների համար

      6) Ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի և դեղերի ներմուծման համար

   


Վարկի տրամադրման պայմանները

Ցուցանիշներ

Սահմաններ 

Վարկառուներ

Մասնավոր առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք գրանցված են և գործունեություն են ծավալում ՀՀ-ում (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող և/կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ): Տվյալ բացառությունը չի ընդգրկում առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառը

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան

Վարկի գումար 

3 - 250 մլն ՀՀ դրամ կամ 6,000 - 250,000 ԱՄՆ դոլար

Վարկի մարման ժամկետ          

Մինչև 60 ամիս

Արտոնյալ ժամկետ

Մինչև 6 ամիս - ՀՀ դրամի դեպքում

Մինչև 3 ամիս - ԱՄՆ դոլարի դեպքում


(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի տարեկան տոկոսադրույք

 

12% - ՀՀ դրամի դեպքում

9% - ԱՄՆ դոլարի դեպքում

 

Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում` աղյուսակ 1-ում

Տրամադրման վճար    

Անվճար

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Անվճար
Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Մարման եղանակ 

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ
• Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Տրամադրման աշխարհագրություն       

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Անշարժ և շարժական գույք 

Առավելագույն վարկ/գրավ հարաբերակցություն 

 Անշարժ գույք - շուկայական արժեքի 60%

 Տրանսպորտային միջոցներ և գյուղ տեխնիկա - շուկայական արժեքի 50%
 Այլ շարժական գույք - շուկայական արժեքի 40%

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ
Վարկային միջոցների օգտագործման եղանակ Անկանխիկ

Ապահովագրություն

Ապահովագրությունը կատարվում է ըստ անհրաժեշտության

Ապահովագրության ծախսերը կատարվում են վարկառուի կողմից՝ համաձայն ապահովագրական ընկերությունների սակագների

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո՝ մինչև 10 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Գրավի իրավունքի պետական գրանցումից և ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օր


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու

 

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

 

Աղյուսակ 1` Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում   

  

Ատարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ

 

Սուբսիդավորման ժամանակահատված
Սուբսիդավորումը իրականացվում է մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար
Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում սուբսիդավորումը իրականացվում է մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 12-ամսյա ժամանակահատվածի համար
Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում սուբսիդավորումը իրականացվում է մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 24-ամսյա ժամանակահատվածի համար

 

Սուբսիդավորվող վարկերի առավելագույն գումար
Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 250 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 125 մլն դրամին համարժեք.
Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 200 մլն դրամին համարժեք:
Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 250 մլն դրամին համարժեք:

 

Կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար

ֆիզիկական անձանց համար


Այլ պայմաններ     

 

Պահանջներ վարկառուների նկատմամբ`

 ՀՀ տարածքում առևտրային գործունեություն են իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում

 Վարկառուն պետք է ունենա բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային  30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ

 Դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ կամ դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը

 Լրացուցիչ փաստաթղթեր` նախքան վարկի տրամադրումը Հաճախորդը պետք է ներկայացնի հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես հումքի, նյութերի, սարքավորումների, սննդի և դեղերի դեպքում ներկայացվում են կնքված պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, աշխատավարձի և կոմունալ վճարների գծով` պարտավորությունների մասով տեղեկատվություն: Աշխատավարձի, պետական բյուջե կատարվող վճարումների և հանրային ծառայությունների վճարումների վերաբերյալ տնտեսավորողը պետք է ներկայացնի նաև տեղեկանք` նշելով մանրամասն նկարագիր

 Վարկի տրամադրումից հետո վարկի նպատակային օգտագործումը  հիմնավորող փաստաթղթեր (օրինակ` վճարման հանձնարարականներ և այլն)

 Հումքի գնման կամ ներմուծման վարկերը կարող են տրամադրվել պայմանով, որ տվյալ պայմանագիր(րեր)ը կնքվել է 01.02.2020թ.-ից հետո կամ մինչ 01.02.2020թ.-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 01.02.2020թ.-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի ՀՀ-ում` պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ

 Նոր սարքերի և սարքավորումների գնման կամ ներմուծման վարկերը կարող են տրամադրվել պայմանով, որ տվյալ պայմանագիրը կնքվել է 01.02.2020թ.-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով

 Սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծման վարկերի կարող են տրամադրվել պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 01.02.2020թ.-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում

                                       


Տարեկան փաստացի տոկոսադրույք
 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

Այլ ծառայությունների սակագներ