Սպառողական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ

մինչև 1,5 մլն ՀՀ դրամ

մինչև 24 ամիս ժամկետով,

որից մինչև 2 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

առանց գրավադրման 


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ
 

      սպառողական կարիքները բավարարելու համար,

և Դուք կարող եք ներկայացնել տեղեկանք աշխատանքի վայրից կամ երաշխավորներ, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Տարբերակ 1Պետական լիազորված մարմնի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկում (http://www.taxservice.am/Content.aspx?itn=TILists) առաջին 1,000 հորիզոնականները զբաղեցնող կամ քաղաքային համայնքների և պետական բյուջեներից վարձատրվող ընկերությունների աշխատակիցներ (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)

Տարբերակ 2`Տարբերակ 1-ում չներառված այլ կազմակերպության աշխատակիցներ (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)

Տարբերակ 3արբերակ 1-ում և 2-ում չներառված և այլ աղբյուրներից գոյացած եկամուտ ներկայացնող վարկառուների համար


Հաճախորդի/երաշխավորների գործող և մարված վարկերի ժամկետանց օրերի քանակը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 45 օրը, իսկ վերջին 3 ամսվա ընթացքում՝ 20 օրը, միաժամանակ պահպանելով վարկային քաղաքականությամբ սահմանված վարկավորման սահմանաչափերը դասակարգված հաճախորդների և երաշխավորների մասով:

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Տարբերակ 1 

Պետական լիազորված մարմնի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկում (http://www.taxservice.am/Content.aspx?itn=TILists) առաջին 1,000 հորիզոնականները զբաղեցնող կամ քաղաքային համայնքների և պետական բյուջեներից վարձատրվող  ընկերությունների աշխատակիցներ (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)
 

Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ   Սահմաններ
Վարկառուներ (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ) Պետական լիազորված մարմնի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկում (http://www.taxservice.am/Content.aspx?itn=TILists) առաջին 1,000 հորիզոնականները զբաղեցնող կամ քաղաքային համայնքների և պետական բյուջեներից վարձատրվող  ընկերությունների աշխատակիցներ (ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք)
Տարիքային սահմանափակում 20-65
Վարկի գումար մինչև 1,500,000 ՀՀ դրամ*
Վարկի տարեկան տոկոսադրույք

24%

Վարկի մարման ժամկետ  Մինչև 24 ամիս 
Արտոնյալ ժամանակահատված (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները) Մինչև 2 ամիս

Վարկի  տրամադրման վճար

4,8% (միանվագ)

Մարման եղանակ

Ամսական հավասարաչափ վճարներով (անուիտետ)
Վարկի սպասարկման  ամսական վճար 1000 ՀՀ դրամ
Կանխիկացման վճար ԱՆՎՃԱՐ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար 1000 ՀՀ դրամ
Տրամադրման եղանակ ՀՀ դրամով, կանխիկ, միանվագ 
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք
Կիրառվող տույժեր

Չվճարված գումարի նկատմամբ օրական 0.5%

(առավելագույնը 30 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ 2 ժամ (անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում)
Վարկի ապահովման միջոցը տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև կախված վարկի գումարի չափից առավելագույնը 1 երաշխավոր (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)

 

*Վարկի գումարի չափը

 

 

Պահնջվող փաստաթղթեր

     1. Դիմում հայտ
     2. Տեղեկանք աշխատանքի վայրից (աշխատելու ժամանակահատվածի մասին նշումով)
     3. Անձնագիր և սոցիալական քարտ /առկայության դեպքում՝ նույնականացման քարտ/ 
     4. Երաշխավորից պահանջվում են 2-րդ, 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերը և Աքռա/Նորք համակարգերից հարցում կատարելու համաձայնություն


Տարբերակ 2 

Տարբերակ 1-ում չներառված այլ կազմակերպության աշխատակիցներ (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)
 

Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ   Սահմաններ
Վարկառուներ

Տարբերակ 1-ում չներառված այլ կազմակերպության աշխատակիցներ (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)

(ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք)

Տարիքային սահմանափակում 20-65
Վարկի գումար մինչև 1,000,000 ՀՀ դրամ**
Վարկի տարեկան տոկոսադրույք

24%

Վարկի մարման ժամկետ  Մինչև 24 ամիս 
Արտոնյալ ժամանակահատված (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները) Մինչև 2 ամիս

Վարկի  տրամադրման վճար

4,8% (միանվագ)

Մարման եղանակ

Ամսական հավասարաչափ վճարներով (անուիտետ)
Վարկի սպասարկման  ամսական վճար 1000 ՀՀ դրամ
Կանխիկացման վճար ԱՆՎՃԱՐ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար 1000 ՀՀ դրամ
Տրամադրման եղանակ ՀՀ դրամով, կանխիկ, միանվագ 
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք
Կիրառվող տույժեր

Չվճարված գումարի նկատմամբ օրական 0.5%

(առավելագույնը 30 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ 2 ժամ (անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում)
Վարկի ապահովման միջոցը տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև կախված վարկի գումարի չափից առավելագույնը 2 երաշխավոր (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)

 

 

**Վարկի գումարի չափը



Պահնջվող փաստաթղթեր

     1. Դիմում հայտ
     2. Տեղեկանք աշխատանքի վայրից (աշխատելու ժամանակահատվածի մասին նշումով)
     3. Անձնագիր և սոցիալական քարտ /առկայության դեպքում՝ նույնականացման քարտ/ 
     4. Երաշխավորից պահանջվում են 2-րդ, 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերը և Աքռա/Նորք համակարգերից հարցում կատարելու համաձայնություն


Տարբերակ 3 

Տարբերակ 1-ում և 2-ում չներառված և այլ աղբյուրներից գոյացած եկամուտ ներկայացնող վարկառուների համար
 

Վարկի տրամադրման պայմանները


Ցուցանիշներ   Սահմաններ
Վարկառուներ

Տարբերակ 1-ում և 2-ում չներառված և այլ աղբյուրներից եկամուտ ներկայացնող վարկառուների համար

(ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք)

Տարիքային սահմանափակում 20-65
Վարկի գումար մինչև 800,000 ՀՀ դրամ***
Վարկի տարեկան տոկոսադրույք 24%
Վարկի մարման ժամկետ  Մինչև 24 ամիս 
Արտոնյալ ժամանակահատված (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները) Մինչև 2 ամիս

Վարկի  տրամադրման վճար

7,8% (միանվագ)

Մարման եղանակ

Ամսական հավասարաչափ վճարներով (անուիտետ)
Վարկի սպասարկման  ամսական վճար 1000 ՀՀ դրամ
Կանխիկացման վճար ԱՆՎՃԱՐ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար 1000 ՀՀ դրամ
Տրամադրման եղանակ ՀՀ դրամով, կանխիկ, միանվագ 
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք
Կիրառվող տույժեր

Չվճարված գումարի նկատմամբ օրական 0.5%

(առավելագույնը 30 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ 2 աշխատանքային օր (անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում)
Վարկի ապահովման միջոցը առավելագույնը 2 երաշխավորող (նվազագույնը 6 ամսվա գրանցված աշխատակիցներ)

 

***Վարկի գումարի չափը

 

 

     • Պարտադիր կատարվում է այցելություն Հաճախորդի բնակության/գործունեության վայր, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց ԱՔՌԱ հարցում և նրանց ֆինանսական վիճակի վերլուծություն

      • Երաշխավորների անձի բնակության/գործունեության վայր այցելություն չի կատարվում

     • Որպես հիմք է ընդունվում ցանկացած աղբյուրից գոյացած եկամուտը, որը հաստատվում է հիմնավոր վերլուծության կամ եկամուտի առկայությունը հիմնավորող այլ փաստաթղթերով կամ հիմնավոր տեղեկատվությամբ


Պահանջվող փաստաթղթեր

Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթեր՝

     1.1  Դիմում հայտ
     1.2 Անձնագիր և սոցիալական քարտ /առկայության դեպքում՝ նույնականացման քարտ/ 
     1.3  Եկամուտը հիմնավորող փաստաթղթեր

Վարկառուի փոխկապակցված անձանց գծով՝

    2.1 Անձնագրի պատճենը/առկայության դեպքում՝ նույնականացման քարտ/ 
    2.2 ԱՔՌԱ/ՆՈՐՔ համակարգերի հարցում կատարելու համաձայնություն

    2.3 Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում)

 Երաշխավորից պահանջվում են 1.2, 1.3 կետով սահմանված փաստաթղթերը և ԱՔՌԱ/Նորք համակարգերից հարցում կատարելու համաձայնություն:

 

  

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Օրինակ


Ենթադրենք Դուք հուլիսի 21-ին վերցրել եք 1,500,000 ՀՀ դրամ գումարի սպառողական վարկ, 24 ամիս ժամկետով (և Դուք պետական բյուջեյով վարձատրվող աշխատակից եք): Այդ դեպքում, վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք վարկի տրամադրման վճարը (վարկի գումարի 4,8%), իսկ վարկի գումարը, ամսական սպասարկման գումարը և տոկոսագումարները կվճարեք յուրաքանչյուր ամիս: 
Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 35,91 %:

Ժամանակացույց

 

Վարկի վաղաժամկետ մարման պայմանները 


Սպառողական նպատակով վարկ ստացած վարկառուն, համաձայն  «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ մարելու վարկը ամբողջությամբ՝ վճարելով մինչ այդ հաշվարկված տուժանքը և տոկոսները, որոնք հաշվարկվում են վարկի փաստացի օգտագործած օրերին համապատասխան:

 

Վարկի ձևակերպման վայր 

 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: 

 

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները

 

500,000-1,500,000 ՀՀ դրամի դեպքում երաշխավորության ապահովման պահանջը հնարավոր է փոխարինել գրավի ապահովվածության պահանջով՝ Ընկերության վարկային կոմիտեի որոշմամբ:


Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 
8/01

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ: 
 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ  ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ


Սույն վարկատեսակի պայմաններից տարբերվող վարկերի վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես Ընկերության վարկային կոմիտեի կողմից: Նշված վարկատեսակի շրջանակներում վարկային կոմիտեի կողմից կարող է հաստատվել առավելագույնը 2,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով վարկ:

Այլ ծառայությունների սակագներ