Սպառողական վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ վարկ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏ

Մինչև 3 մլն ՀՀ դրամ

14,8%-ով

մինչև 36 ամիս ժամկետով,

որից մինչև 3 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

առանց գրավադրման 


Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ
 

      սպառողական կարիքները բավարարելու համար,

և Դուք կամ Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը կարող է/եք ներկայացնել եկամուտ, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

 

 

Վարկի տրամադրման պայմանները

Ցուցանիշներ   Սահմաններ
Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Պահանջներ Հաճախորդի (վարկառու/համավարկառու) հանդեպ

 Հաճախորդը (վարկառու/համավարկառուներից գոնե մեկը) պետք է ունենա վարկային պատմություն 

 Հաճախորդը պետք է ունենա գրանցված եկամուտ` աշխատավարձ (նվազագույնը 3 ամսվա) կրթաթոշակ, կենսաթոշակ, մասնակի կենսաթոշակ (ստաժից կախված)

Տարիքային սահմանափակում Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18-70 տարեկան
Վարկի գումար  Մինչև 3,000,000 ՀՀ դրամ***
Վարկի տարեկան տոկոսադրույք

14.8%

Վարկի մարման ժամկետ  Մինչև 36 ամիս 
Արտոնյալ ժամանակահատված (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները) Մինչև 3 ամիս

Վարկի  տրամադրման վճար

4,8% (միանվագ)
Վարկի սպասարկման ամսական վճար 0.48% 
Վարկային հայտի ուսումնասիրման վճար 1000 ՀՀ դրամ
Մարման եղանակ 1. Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
2. Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ
Տրամադրման եղանակ ՀՀ դրամ
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք
Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ Ամբողջական փաթեթի առկայության պարագայում` 10 րոպե
Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ Ամբողջական փաթեթի առկայության պարագայում` 2 աշխատանքային օր
Վարկի ապահովման միջոցը

Առավելագույնը 2 համավարկառու 

Վարկառուն/համավարկառուն(երը) պետք է փոխկապակցված լինեն (մեկ ընտանիք և մեկ տնտեսություն)

 

***Վարկի գումարի չափը

                                                                      

 

Այլ պայմաններ

 

 Հաճախորդի/երաշխավորների գործող և մարված վարկերի ժամկետանց օրերի քանակը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 45 օրը, իսկ վերջին 3 ամսվա ընթացքում՝ 20 օրը, միաժամանակ պահպանելով վարկային քաղաքականությամբ սահմանված վարկավորման սահմանաչափերը դասակարգված հաճախորդների և երաշխավորների մասով:  

 Հաճախորդի ԱՔՌԱ վարկային զեկույցում վերջին մեկ ամսվա ընթացքում առկա չէ 5 և ավել «Նոր վարկային դիմում» նշումը

  

Պահանջվող փաստաթղթեր


Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթեր՝

1. Դիմում-հայտ (ԱՔՌԱ/ՆՈՐՔ համակարգերից հարցում կատարելու համաձայնությունը ներառված է)
1.2 Տեղեկանք աշխատանքի վայրից (աշխատելու ժամանակահատվածի մասին նշումով)
1.3 Թոշակը/կենսաթոշակը/մասնակի կենսաթոշակը/կրթաթոշակը հավաստող փաստաթուղթ և/կամ բանկային հաշվից քաղվածք (ընթացիկ կամ նախորդ ամսվա)
1.4 Անձնագիր և/կամ նույնականացման քարտ և սոցիալական քարտ

 

Վարկառուի փոխկապակցված անձանց գծով՝

2.1 Անձնագրի պատճենը/առկայության դեպքում՝ նույնականացման քարտ/ 
2.2 ԱՔՌԱ/ՆՈՐՔ համակարգերից հարցում կատարելու համաձայնություն

2.3 Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում)

 

  

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Օրինակ


Ենթադրենք Դուք Ձեր ընտանիքի անդամների հետ միասին հուլիսի 21-ին վերցրել եք 3,000,000 ՀՀ դրամ գումարի սպառողական վարկ, 36 ամիս ժամկետով: Այդ դեպքում, վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք վարկի տրամադրման վճարը (վարկի գումարի 4,8%), իսկ վարկի գումարը, ամսական սպասարկման գումարը և տոկոսագումարները կվճարեք յուրաքանչյուր ամիս: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 31,86%:



 Վարկի վաղաժամկետ մարման պայմանները 


Սպառողական նպատակով վարկ ստացած վարկառուն, համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ մարելու վարկը ամբողջությամբ՝ վճարելով մինչ այդ հաշվարկված տուժանքը և տոկոսները, որոնք հաշվարկվում են վարկի փաստացի օգտագործած օրերին համապատասխան:

 

Վարկի ձևակերպման վայր 

 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: 

 

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները

 

Ուշադրություն. Նախքան վարկային պայմանագրի կնքումը Բանկը վարկառուին և երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) տրամադրում է «Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկ» փաստաթուղթը

 


Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 
8/01


         

    Հայաստանի Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանամերձ շուրջ 40 համայնքներում մինչև 3 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 6,000 ԱՄՆ դոլարի սահմաններում       տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով.

 

     առանց տրամադրման վճարների գանձման,
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման,
     իջեցված տոկոսադրույքներով

 

Համաձայն ՀՀ կառավարության 15/01/2015թ. N30-Ն որոշմամբ հաստատված      

սահմանամերձ համայնքների ցանկի

                


 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ: 
 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ  ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 


Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


Սույն վարկատեսակի պայմաններից տարբերվող վարկերի վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես Ընկերության վարկային կոմիտեի կողմից: Նշված վարկատեսակի շրջանակներում վարկային կոմիտեի կողմից կարող է հաստատվել առավելագույնը 3 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով վարկ:

 

«ֆինանսական օգնական» համակարգ

 

Այլ ծառայությունների սակագներ