Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Բնակարանային Էներգաարդյունավետ Վարկ

2-25 մլն ՀՀ դրամ

12%-13% տոկոսադրույքով

5-15 տարի ժամկետով

ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

  

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ Էներգաարդյունավետ (ԷԱ) բնակելի անշարժ գույքի
 

     • ձեռքբերման,
      կառուցապատման,
     • վերանորոգման/բարելավման համար,
 

և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող, ձեռքբերվող անշարժ գույքը կամ հողատարածքը, որի վրա նախատեսվում է կառուցել անշարժ գույքը, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Դուք կարող եք ստուգել Ձեր ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետությունը հետևյալ հղումներով՝

Ձեռք բերվող անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկ

Կառուցապատվող անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկ

Բնակարանի/տան ԷԱ վերանորոգման ծախսերի հաշվարկ 

 

Վարկի տրամադրման պայմանները


 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան

Վարկի գումար

Բնակելի անշարժ գույքի ԷԱ վերանորոգում/բարելավում՝ 5 - 25 մլն ՀՀ դրամ

ԷԱ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, կառուցապատում՝ 2 - 25 մլն ՀՀ դրամ

Վարկ/գրավ հարաբերակցություն

վերանորոգվող անշարժ գույքի գնահատված լիկվիդային արժեքի 70%

 ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ առավելագույնը ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքի 70%

ձեռքբերման վարկերի դեպքում գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքների տարբերության դեպքում վարկ/գրավ հարաբերակցության համար հիմք է վերցվում նվազագույնը

 կառուցվող և լրացուցիչ անշարժ գույքերի գնահատված լիկվիդային արժեքների հանրագումարի 70%

Կանխավճարի չափ

Ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 30%-ի չափով

Վարկի մարման ժամկետ

5 - 10 տարի (Բնակելի անշարժ գույքի ԷԱ վերանորոգում/բարելավում)


 10 - 15 տարի (ԷԱ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, կառուցապատում)

Տարեկան տոկոսադրույք

12% (ԷԱ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, կառուցապատում)

13% (Բնակելի անշարժ գույքի ԷԱ վերանորոգում/բարելավում)

Տրամադրման վճար

Միանվագ՝ վարկի գումարի 1 %-ի չափով, (նվազագույնը՝ 30՛000 ՀՀ դրամ)

Վարկի սպասարկման ամսական վճար

ԱՆՎՃԱՐ

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Կանխիկացման վճար

0.20%, բացառությամբ անշարժ գույքի ձեռքբերման վարկերի, որոնց դեպքում գումարը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով

Մարման եղանակ

Ամսական՝ անուիտետային կամ հավասարաչափ վարկի գումարի մարումներ

(տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)

Վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Վերանորոգվող, բարելավվող, ձեռքբերվող, կառուցապատվող բնակելի անշարժ գույքի գրավ: Կառուցապատման վարկերի դեպքում որպես լրացուցիչ ապահովման միջոց է հանդիսանում բնակելի անշարժ գույքը։

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օր

Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ:


Այն հաճախորդները, ովքեր դիմել են այլ ֆինանսական կազմակերպությունների վարկ ստանալու խնդրանքով և ստացել են մերժում, կամ Հաճախորդի եկամուտները (դրա կառուցվածքը) ռիսկային են, կամ առկա է բացասական/չեզոք վարկային պատմություն, սակայն վերոնշյալ ռիսկերը կշռվում են Ընկերության կողմից և կայացվում է վարկավորման դրական որոշում, վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է սահմանվել մինչև 1 (մեկ) տոկոսային կետ բարձր:

Մարզերում տրամադրվող վարկերի առանձնահատկությունները ներկայացված են Մարզային բնակարանային վարկատեսակի պայմաններում։ 


 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Այլ պայմաններ

 

Կառուցապատման վարկերը տրամադրվում են փուլային եղանակով, ընդ որում վերջին փուլը պետք է լինի վարկի գումարի 20%-ից ոչ ավել:  

Կառուցապատման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել կառուցապատման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը:  

 

Բնակելի անշարժ գույքի ԷԱ վերանորոգման/բարելավման նպատակով տրամադրվող վարկերի առանձնահատկություններ 

 

  Տան/բնակարանի ԷԱ բարելավման համար տրամադրվող վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է օգտագործվի տան/բնակարանի ԷԱ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման (նորի ձեռք բերման) նպատակով (ԷԱ հետ ուղղակի կապ չունեցող, բայց հարակից ծախսերը կարող են ընդգրկվել ԷԱ արդյունավետության բարձրացման ծախսերի հաշվարկում մինչև ընդհանուր վարկի գումարի 15% չափով): Ընդ որում, նշված գումարը չի կարող օգտագործվել միայն կենցաղային տեխնիկայի ձեռք բերման համար: 

 

  ԷԱ բարելավումը ներառում է հին պատուհանների, մուտքի դռան և ջեռուցման համակարգի փոխարինումը նորով, արտաքին պատերի, տանիքի, հատակի (եթե ներքևի տարածքը բնակելի չէ) ջերմամեկուսացումը, արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտաիկ պանելների՝ էլեկտրական էներգիա արտադրող սարքերի տեղադրումը: 

 

  Կենցաղային սարքավորումների ցանկը, որոնք կարող են փոխարինվել (ձեռք բերվել) վարկի միջոցներով ներառում է Էներգախնայողության բարձր չափանիշներին համապատասխանող սառնարան, լվացքի մեքենա (այդ թվում սպասք լվացող), կաթսա, օդորակիչ, լեդ լամպեր:  

 

ԷԱ բնակելի անշարժ գույքի  ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի առանձնահատկություններ 

 

  Ձեռք բերվող գույքի ԷԱ-ն գնահատումը իրկանացվում է ԷԱ գնահատման հարցաթերթիկի միջոցով: Բնակարանի ԷԱ գնահատում չի պահանջվում, եթե բազմաբնակարան շենքի, որտեղ գտնվում է տվյալ բնակարանը, ԷԱ դասը C+ կամ բարձր է կամ առկա է Ընկերության համար ընդունելի (օրինակ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված) այլ մեթոդաբանությամբ կատարված ԷԱ գնահատում:  

 

ԷԱ բնակելի անշարժ գույքի  կառուցապատման նպատակով տրամադրվող վարկերի առանձնահատկություններ

 

 Կառուցվող գույքը համարվում է ԷԱ եթե վերջինիս ԷԱ դասը C+ կամ բարձր է, կամ Կառուցվող բնակելի անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկի միջոցով գնահատված արդյունքը դրական է


Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները
 

      Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց,
      Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:

 

Ապահովագրությունը
 

ա)  Անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

բ)  Դժբախտ պատահարներից վարկառուի/համավարկառուների ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

գ) Լրացուցիչ ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան ապահովագրվում է ըստ անհրաժեշտության:

  

Այլ վճարներ


 Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով,

 Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով,

 Նոտարական ծախս` 15,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 26,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում,

 Կադաստր` 36,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 83,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում (2 դեպքում էլ ներառված է նաև միասնական տեղեկանքի գումարը)


Օրինակ


Ենթադրենք Դուք վերցրել եք 6մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Ձեր  բնակելի անշարժ գույքի կառուցապատման համար, 10 տարի ժամկետով, 12% տարեկան տոկոսադրույքով: Վարկի դիմում ներկայացնելիս Դուք վճարում եք դիմում հայտի ուսումնասիրության վճարը՝ ընդամենը 5,000 ՀՀ դրամ, իսկ վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք 60,000 ՀՀ դրամ, որպես վարկի տրամադրման վճար, իսկ տոկոսագումարները և վարկի մայր գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 86,083 ՀՀ դրամ: 


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` կառուցապատման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` վերանորոգման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` ձեռք բերման դեպքում


Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: