Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Մարզային Բնակարանային Վարկ

2-25 մլն ՀՀ դրամ

12%-13% տոկոսադրույքով

5-15 տարի ժամկետով,

որից մինչև 10 տարին՝ արտոնյալ ժամկետ

ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

հաշվի են առնվում նաև գյուղատնտեսությունից ստացված եկամուտները

  

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ մարզում բնակելի անշարժ գույքի
 

     • ձեռքբերման,
      կառուցապատման,
     • վերանորոգման / բարելավման համար,
 

և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող, ձեռքբերվող անշարժ գույքը կամ հողատարածքը, որի վրա նախատեսվում է կառուցել անշարժ գույքը, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Վարկի տրամադրման պայմանները
 

 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան

Վարկի գումար

2 - 25 մլն ՀՀ դրամ

Վարկ/գրավ հարաբերակցություն

վերանորոգվող անշարժ գույքի գնահատված լիկվիդային արժեքի 70%

ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ առավելագույնը ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքի 70%

ձեռքբերման վարկերի դեպքում գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքների տարբերության դեպքում վարկ/գրավ հարաբերակցության համար հիմք է վերցվում նվազագույնը

 կառուցվող և լրացուցիչ անշարժ գույքերի գնահատված լիկվիդային արժեքների հանրագումարի 70%

Կանխավճարի չափ

Ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 30%-ի չափով

Ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով

Վարկի մարման ժամկետ

5 - 10 տարի (Բնակելի անշարժ գույքի վերանորոգում/բարելավում)


10 - 15 տարի (Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, կառուցապատում)

Արտոնյալ ժամանակահատված

Մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն վարկը տրամադրելուց հետո։

Եթե վարկառուի եկամուտները ստացվում են գյուղատնտեսությունից, ապա վարկի մարումները (վարկի մայր գումարի մարումները) կարող են համապատասխանեցվել վարկառուի դրամական հոսքերին (սեզոնային եկամուտին): Ընդ որում, վարկի գումարի մարումների քանակը չի կարող տարեկան 4 անգամից քիչ լինել: Բոլոր դեպքերում, տոկոսների ամսական վճարումը պարտադիր է: 

Տարեկան տոկոսադրույք

12% (Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, կառուցապատում)

13% (Բնակելի անշարժ գույքի վերանորոգում/բարելավում)

Տրամադրման վճար

Միանվագ՝ վարկի գումարի 1 %-ի չափով (նվազագույնը՝ 30,000 ՀՀ դրամ)

Վարկի սպասարկման ամսական վճար

ԱՆՎՃԱՐ

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Կանխիկացման վճար

0.20%, բացառությամբ անշարժ գույքի ձեռքբերման վարկերի, որոնց դեպքում գումարը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով

Մարման եղանակ

Ամսական՝ անուիտետային, հավասարաչափ վարկի գումարի մարումներ կամ ճկուն

(տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)

Վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով

Ժամկետանց մայր գումարի տույժ (օրական)

0.2%՝ ժամկետանց մայր գումարի նկատմամբ

Ժամկետանց տոկոսագումարի տույժ (օրական) 0.3%՝ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Վերանորոգվող, բարելավվող, ձեռքբերվող, կառուցապատվող բնակելի անշարժ գույքի գրավ: Կառուցապատման վարկերի դեպքում որպես լրացուցիչ ապահովման միջոց է հանդիսանում բնակելի անշարժ գույքը։

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օր

Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ:


Այն հաճախորդները, ովքեր դիմել են այլ ֆինանսական կազմակերպությունների վարկ ստանալու խնդրանքով և ստացել են մերժում, կամ Հաճախորդի եկամուտները (դրա կառուցվածքը) ռիսկային են, կամ առկա է բացասական/չեզոք վարկային պատմություն, սակայն վերոնշյալ ռիսկերը կշռվում են Ընկերության կողմից և կայացվում է վարկավորման դրական որոշում, վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է սահմանվել մինչև 1 (մեկ) տոկոսային կետ բարձր:

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Այլ պայմաններ


 

Կառուցապատման վարկերը տրամադրվում են փուլային եղանակով, ընդ որում վերջին փուլը պետք է լինի վարկի գումարի 20%-ից ոչ ավել:  

Կառուցապատման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել կառուցապատման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը:  

 

  

 

Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները
 

      Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց,
      Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:

 

Ապահովագրությունը
 

ա)  Անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

բ)  Դժբախտ պատահարներից վարկառուի/համավարկառուների ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

գ) Լրացուցիչ ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան ապահովագրվում է ըստ անհրաժեշտության:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` կառուցապատման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` վերանորոգման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` ձեռք բերման դեպքում


Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Այլ ծառայությունների սակագներ