Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Բնակարանային Էներգաարդյունավետ Միկրովարկ

300,000-2 մլն ՀՀ դրամ

13% տոկոսադրույքով

10 տարի ժամկետով

ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

  

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ Էներգաարդյունավետ (ԷԱ) բնակելի անշարժ գույքի
 

     • ձեռքբերման,
      կառուցապատման,
   

 ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Դուք կարող եք ստուգել Ձեր ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետությունը հետևյալ հղումներով՝

Ձեռք բերվող անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկ

Կառուցապատվող անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկ

 

Վարկի տրամադրման պայմանները


 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝  20-60 տարեկան

Վարկի գումար

300,000- 2,000,000 ՀՀ դրամ

Վարկ/գրավ հարաբերակցություն

 ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքներից նվազագույնի 70%-ը, 

 ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքերի գրավադրման դեպքում՝ առավելագույնը ձեռքբերվող անշարժ գույքի գնահատվա շուկայական ձեռքբերման և լրացուցիչ անշարժ գույքի լիկվիդային արժեքների հանրագումարի 70%, բայց ոչ ավել, քան ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքի 90%-ը,

 ձեռքբերման վարկերի դեպքում գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքների տարբերության դեպքում վարկ/գրավ հարաբերակցության համար հիմք է վերցվում նվազագույնը:

կառուցվող և լրացուցիչ անշարժ գույքերի գնահատված լիկվիդային արժեքների հանրագումարի 70%-ը

Կանխավճարի չափ

 Ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 30%-ի չափով,

 Ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով

Վարկի մարման ժամկետ

6-120 ամիս 

Տարեկան տոկոսադրույք

13% 

Տրամադրման վճար

Միանվագ՝ վարկի գումարի 1 %-ի չափով, (նվազագույնը՝ 10,000 ՀՀ դրամ)

Վարկի սպասարկման ամսական վճար

ԱՆՎՃԱՐ

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

ԱՆՎՃԱՐ

Կանխիկացման վճար

ԱՆՎՃԱՐ

Մարման եղանակ

Ամսական հավասարաչափ վճարներով (անուիտետ)

Ընդ որում, եթե վարկառուի/համավարկառուի եկամուտները ստացվում են գյուղատնտեսությունից, ապա վարկի ժամկետի յուրաքանչյուր 12-ամսյա հատվածում անհրաժեշտ է կատարել վարկի գումարի նվազագույնը երեք մարում

Վարկի մարման արտոնյալ ժամկետ

0 ամիս

• Եթե գույքը գտնվում է Երևան քաղաքում

• Եթե գույքը գտնվում է ՀՀ մարզերում, սակայն վարկառուի/համավարկառուի եկամուտները կրում են պարբերական/ամսական բնույթ

մինչև 90 ամիս

• Եթե գույքը գտնվում է ՀՀ մարզերում և վարկառուի/համավարկառուի եկամուտները ստացվում են գյուղատնտեսությունից

Վաղաժամկետ մարման տույժ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

 Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.25% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

• ձեռքբերվող,կառուցապատվող բնակելի անշարժ գույքի գրավ

       Եթե գույքը գտնվում է Երևան քաղաքում

նվազագույնը 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն²

       Եթե գույքը գտնվում է ՀՀ մարզերում

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 10 աշխատանքային օր

Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ:


¹  Վարկառուի/համավարկառուի նախորդ 12 ամիսների ընթացքում ունեցած վարկերի ժամկետանց օրերի հանրագումարը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը:

²  Վարկառուի հետ փոխկապակցված անձինք չեն կարող լինել նույն վարկառուի վարկի մարման երաշխավոր: Համավարկառուն չի կարող լինել նույն վարկի մարման երաշխավոր: 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Այլ պայմաններ

 

ԷԱ ձեռքբերման վարկերի առանձնահատկություններ.

  1.  Ձեռք բերվող գույքի ԷԱ-ն գնահատումը իրկանացվում է ԷԱ գնահատման հարցաթերթիկի միջոցով: Բնակարանի ԷԱ գնահատում չի պահանջվում, եթե բազմաբնակարան շենքի, որտեղ գտնվում է տվյալ բնակարանը, ԷԱ դասը C+ կամ բարձր է կամ առկա է Ընկերության համար ընդունելի (օրինակ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված) այլ մեթոդաբանությամբ կատարված ԷԱ գնահատում:

  2.  Անշարժ գույքի ձեռքբերման վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ եղանակով

 

ԷԱ կառուցապատման վարկերի առանձնահատկություններ.

  1.  Կառուցապատման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել կառուցապատման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը:

  2.  Կառուցվող գույքը համարվում է ԷԱ, եթե վերջինիս ԷԱ դասը C+ կամ բարձր է, կամ Կառուցվող բնակելի անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկի միջոցով գնահատված արդյունքը դրական է:


Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները
 

      Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց,
      Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:

 

Ապահովագրությունը
 

ա) գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի չափով,

բ) դժբախտ պատահարներից վարկառուի/համավարկառու(ներ)ի ապահովագրություն` վարկի գումարի մնացորդի չափով,

գ) ապահովագրության ծախսերը կատարվում են վարկառուի կողմից` համաձայն ապահովագրական ընկերությունների սակագների,

դ) որպես շահառու հանդես է գալիս «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն:

 

Այլ վճարներ

 

 Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով,

 Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով,

 Նոտարական ծախս` 15,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 26,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում, 

 Կադաստր` 36,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 83,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում (2 դեպքում էլ ներառված է նաև միասնական տեղեկանքի գումարը)

 

Օրինակ


Ենթադրենք Դուք վերցրել եք 2մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ ք. Երևանում Էներգաարդյունավետ բնակարանի ձեռքբերման նպատակով, 10 տարի ժամկետով, 13% տարեկան տոկոսադրույքով։ Այս դեպքում վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք վարկի տրամադրման վճար` վարկի գումարի 1%-ի չափով` 20,000 ՀՀ դրամ, իսկ տոկոսագումարները և վարկի մայր գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 29,900 ՀՀ դրամ: 


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` կառուցապատման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` ձեռք բերման դեպքում


Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Այլ ծառայությունների սակագներ