Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Հիփոթեքային վարկ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ

3-25 մլն ՀՀ դրամ

14.5%-15.5% տոկոսադրույքով

1-10 տարի ժամկետով

ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի

 

     • ձեռքբերման,
      կառուցապատման,
     • վերանորոգման/բարելավման համար,
 

և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող, ձեռքբերվող անշարժ գույքը կամ հողատարածքը, որի վրա նախատեսվում է կառուցել անշարժ գույքը, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Վարկի տրամադրման պայմանները
 

 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան

Վարկի գումար

3- 25 մլն ՀՀ դրամ

Վարկ/գրավ հարաբերակցություն

վերանորոգվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 60%

ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ առավելագույնը ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքի 60%

ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքերի գրավադրման դեպքում՝ առավելագույնը ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման և լրացուցիչ անշարժ գույքի շուկայական արժեքների հանրագումարի 60%, բայց ոչ ավել, քան ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքի 90%

ձեռքբերման վարկերի դեպքում գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքների տարբերության դեպքում վարկ/գրավ հարաբերակցության համար հիմք է վերցվում նվազագույնը

 կառուցվող և լրացուցիչ անշարժ գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 60%

Կանխավճարի չափ

Ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 40%-ի չափով

Ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով

Վարկի մարման ժամկետ

1 - 7 տարի (բնակելի անշարժ գույքի վերանորոգման/բարելավման դեպքում)


1 - 10 տարի (բնակելի անշարժ գույքի ձեռքբերման/կառուցապատման դեպքում)

Տարեկան տոկոսադրույք

15.5% (բնակելի անշարժ գույքի վերանորոգման/բարելավման դեպքում)

14.5% (բնակելի անշարժ գույքի ձեռքբերման/կառուցապատման դեպքում)

Տարեկան փաստացի տոկոսադրույք

15.96% - 20.04%

Տրամադրման վճար

Միանվագ՝

վարկի գումարի 1.5%-ի չափով, նվազագույնը՝ 45,000 ՀՀ դրամ 

Վարկի սպասարկման ամսական վճար

ԱՆՎՃԱՐ

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Կանխիկացման վճար

0.20%, բացառությամբ անշարժ գույքի ձեռքբերման վարկերի, որոնց դեպքում գումարը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով

Մարման եղանակ

Ամսական՝ անուիտետային կամ հավասարաչափ վարկի գումարի մարումներ

Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Վերանորոգվող, բարելավվող, ձեռքբերվող, կառուցապատվող, առկայության դեպքում նաև լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավ

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Գրավի իրավունքի պետական գրանցումից և ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օր

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները
 

      Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց,
      Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:

 

Ապահովագրությունը
 

ա)  Անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

բ)  Դժբախտ պատահարներից վարկառուի/համավարկառուների ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

գ) Լրացուցիչ ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան ապահովագրվում է ըստ անհրաժեշտության:


 Այլ վճարներ


 Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով,

 Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով,

 Նոտարական ծախս` 15,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 26,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում,

 Կադաստր` 36,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 83,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում (2 դեպքում էլ ներառված է նաև միասնական տեղեկանքի գումարը)

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` կառուցապատման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` վերանորոգման դեպքում

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` ձեռք բերման դեպքում

 

Օրինակ


Ենթադրենք Դուք վերցրել եք 6 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Ձեր բնակարանի վերանորոգման համար, 10 տարի ժամկետով: Վարկի դիմում ներկայացնելիս Դուք վճարում եք դիմում հայտի ուսումնասիրության վճարը՝ ընդամենը 5,000 ՀՀ դրամ, իսկ վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք 90,000 ՀՀ դրամ, որպես վարկի տրամադրման վճար, իսկ տոկոսագումարները և վարկի մայր գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 98,643 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 17,12%:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ


Այլ ծառայությունների սակագներ