Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Վերանորոգման վարկ ԽՆԱՅՈՂ ՏՈՒՆ

2- 5 մլն ՀՀ դրամ

12% տոկոսադրույքով

10 տարի ժամկետով, որից մինչև 2 տարին արտոնյալ ժամկետ

ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

վարկի պայմանագրային գումարի 5%-ի չափով

դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ 

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի
 

  •  Վերանորոգման/բարելավման  համար, որը կնպաստի էներգախնայողությանը,
 

և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող անշարժ գույքը, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Վարկի տրամադրման պայմանները
 

 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝

նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան

Վարկի գումար

2- 5 մլն ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետ 

10 տարի

Տարեկան տոկոսադրույք

12%

Տրամադրման վճար

Միանվագ՝

վարկի գումարի 1 %-ի չափով, նվազագույնը՝ 30,000 ՀՀ դրամ 

Վարկի սպասարկման ամսական վճար

ԱՆՎՃԱՐ

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Կանխիկացման վճար

0.20%

Մարման եղանակ

Ամսական՝ անուիտետային կամ հավասարաչափ վարկի գումարի մարումներ

(տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի նկատմամբ)

Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ

Նվազագույնը՝ 6 ամիս

Առավելագույնը՝ 24 ամիս

(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով

Ժամկետանց մայր գումարի տույժ (օրական)

0.2%՝ ժամկետանց մայր գումարի նկատմամբ

Ժամկետանց տոկոսագումարի տույժ (օրական) 0.3%՝ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ ողջ տարածք, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի

Հիմնական ապահովման միջոց

Վերանորոգվող բնակելի անշարժ գույք

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վերանորոգվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի 70%

Այլ պայմաններ

 Վարկային միջոցների նվազագույնը 50%-ը պետք է ուղղվի էներգաարդյունավետ նյութերի, ապրանքների ձեռքբերմանը
 Եթե արտոնյալ ժամանակահատվածից հետո էներգախնայողության ցուցանիշը բարձրանում է 35%, ապա ԾՎՖԿ (Ծրագրային վարկերի ֆինանսավորման կառույց) կողմից տրամադրվում է դրամաշնորհ՝ վարկի պայմանագրային գումարի 5%-ի չափով, որը ուղղվում է վարկի գումարի մարմանը կամ նվազմանը
 Տվյալ ծրագրով անձը կարող է վարկավորվել մեկ անգամ

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օր

Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները

 

  •  Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց,

   Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:

 

 

Ապահովագրությունը

 

ա)  Անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

բ)  Դժբախտ պատահարներից վարկառուի/համավարկառուների ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:

գ) Լրացուցիչ ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան ապահովագրվում է ըստ անհրաժեշտության:

 

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` վերանորոգման դեպքում


 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Այլ ծառայությունների սակագներ