«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ԿՆՔԵԼ Է ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
03.03.2015

             «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը կնքել է 1,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր  MicroBuild 1 B.V.-ի հետ (որը վարկային պայմանագրում ներկայացված է Triple Jump BV նիդեռլանդական ընկերության միջոցով), ինչի շնորհիվ «Կամուրջ»-ը հնարավորություն կունենա մատչելի պայմաններով վարկավորել հաճախորդներին, ովքեր նպատակ ունեն բարելավել իրենց բնակարանային պայմանները, այդ թվում նաև կիրառելով էներգախնայողության տարբեր լուծումներ: 

«Triple Jump BV նիդեռլանդական ընկերության հետ կնքված պայմանագրով  մենք ընդլայնում ենք մեր միջազգային գործընկերների ցանկը ևս մեկ հայտնի ֆինանսական կառույցով և ստանում հնարավորություն մեր հաճախորդներին տրամադրել բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պարզ վարկատեսակներ, որոնք նաև կնպաստեն  էներգոխնայողության ավելացմանը, ինչը էներգակիրների հետզհետե աճող գների պարագայում և հատկապես ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար առավել կարևոր խնդիրներից մեկն է: Միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը «Կամուրջ»-ին հնարավորություն է ընձեռում առավել դիվերսիֆիկացնել ներգրավված միջոցների աղբյուրները, իսկ մեր հաճախորդների համար ապահովել էլ ավելի մատչելի և նպատակային օգտագործման լրացուցիչ ֆինասնական ծառայություններ»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը:

 

Վերադառնալ