«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 32 %-ով
06.02.2015

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2014 թվականի ընթացքում աճել է շուրջ 32 %-ով, գրեթե 3,5 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով շուրջ 14 մլրդ ՀՀ դրամի, իսկ հաճախորդների թիվը աճել է ավելի քան 10 %-ով՝ հասնելով մոտ 19,000-ի:

«Նշված զգալի աճը պայմանավորված է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող պարզ և հասանելի գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային և բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներով: Նշեմ, որ 2014 թվականի ընթացքում Ընկերությունը, իր որդեգրած բիզնես ռազմավարությանը համապատասխան, կարողացել է հասնել նախապես պլանավորված հիմնական սահմանաչափերին՝ գրանցելով զգալի աճ գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով:  

Այս տարի ևս  մենք շարունակելու ենք ճկուն, պարզ, հասանելի և դիվերսիֆիկացված վարկատեսակների ներդրման քաղաքականությունը, որի շնորհիվ, վստահ եմ, Ընկերությունը կունենա նոր ձեռբերումներ 2015-ի ընթացքում և կամրապնդի արդեն իսկ գրավված դիրքերը Հայաստանում գործող առաջատար վարկային կազմակերպությունների շարքում:

Կամուրջի համար 2014-ը առանձնացավ նաև իր սոցիալական ճկուն քաղաքականությամբ և  նախաձեռնություններով, որոնցով մենք փորձել ենք լինել մեր հաճախորդների կողքին, խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանքել ենք՝ չանտեսելով մեր վարկառուների շահերը: Նշվածի վառ օրինակ է հանդիսանում Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում զգալի արտոնություններով վարկերի տրամադրման փաստը, ինչպես նաև 2014 թվականի ցրտահարությունից տուժած համայնքներում վարկերի պայմանների բարելավումը, որոնք դրական արձագանք  ստացան մեր հաճախորդների շրջանում»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ