«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր՝ «ՀԱՍԱՆԵԼԻ+» բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակը
10.04.2015

«Կամուրջ» վարկային կազմակերպությունը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են բարելավել իրենց բնակարանային պայմանները, կտրամադրի նոր՝ մատչելի տոկոսադրույքով, մինչև 6000 ԱՄՆ դոլարի չափով,  առանց գրավադրման ՀԱՍԱՆԵԼԻ+ վարկատեսակը: 

«Հաշվի առնելով շուկայի պահանջարկը, մենք ներդրել ենք նոր` ՀԱՍԱՆԵԼԻ+ վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ մինչև 6000 ԱՄՆ դոլարի վարկ՝ առանց ամսական սպասարկման վճարի, առանց գրավադրման, 15,5% տոկոսադրույքով: ՀԱՍԱՆԵԼԻ+ նորաստեղծ վարկատեսակը, ինչպես «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող մի շարք վարկատեսակներ, ևս առանձնանում է իր ճկուն ժամանակացույցով. վարկատեսակի տևողությունը մինչև 36 ամիս է, որից մինչև 18 ամիսը կարող է լինել դադարի ժամկետ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին մայր գումարի մարումները կատարել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց պահանջներին»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

«Նշեմ նաև, որ սահմանամերձ համայնքներում «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրեթե բոլոր վարկատեսակները, այդ թվում ՀԱՍԱՆԵԼԻ+ վարկատեսակը, տրամադրվում են արտոնյալ պայմաններով, որոնց կարելի է ծանոթանալ www.kamurj.am կայքից: Կարծում եմ, այս վարկատեսակը ևս մեծ պահանջարկ կունենա հաճախորդների շրջանում, քանի որ առավելագույնս հաշվի է առնում նրանց պահանջմունքները:»,- ավելացրեց Արմեն Արևյանը:

Վերադառնալ