«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամին
11.03.2016

«Կամուրջ» վարկային կազմակերպությունը ավելի քանի 1 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամին:

««Կամուրջ» ՈՒՎԿ-ն, լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, կարևորում է սոցիալական ուղվածություն ունեցող ծրագրերի և բնակչության խոցելի խմբերին աջակցող ընկերությունների գործունեությունը:

«Նվիրիր կյանք» հիմնադրամը, իր գործունեության ընթացքում, աջակցություն է ցուցաբերում օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին: Հաշվի առնելով նշված աշխատանքների կարևորությունը, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը որոշում կայացրեց աջակցել «Նվիրիր կյանք» հիմնադրամին՝ իր մարդասեր առաքելության իրականացման գործում», - նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ