«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն այս տարի ևս 1 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին
11.11.2016

    «ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը, կարևորելով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի բարեգործական նպատակները, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բնակավայրերի վերականգնման աշխատանքների նշանակությունը,  այս տարի ևս 1 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի հիմնադրամին: 

     ««ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու Ընկերություն, այս տարի ևս չէր կարող անմասն մնալ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնին մասնակցելուց:

     Մենք շատ ենք կարևորում Հիմնադրամի գործունեությունը, Ինչպես նաև Արցախում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը և միշտ պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել և նեցուկ լինել նշված ծրագրերի իրականացմանը»,- նշեցին Ընկերությունում:

Վերադառնալ