«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը բարելավել է սպառողական վարկերի տրամադրման գործընթացը
17.06.2016

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը բարելավել է իր սպառողական վարկերի տրամադրման գործընթացը` հաճախորդներին առաջարկելով պարզեցված կարգով տրամադրվող, առանց գրավի սպառողական վարկեր` մինչև 1,5 մլն ՀՀ դրամի չափով:

    «Վարկատեսակը բացառիկ պարզեցված պայմաններով տրամադրվում է խոշոր հարկատուների ցանկում առաջին 1,000 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունների աշխատակիցներին և քաղաքային համայնքների ու պետական բյուջեներից վարձատրվող  աշխատակիցներին: Այդ ցանկում ընդգրկված անհատները, կախված աշխատավարձի չափից, կկարողանան ստանալ մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով սպառողական վարկ ԿԱՆԽԻԿՈՎ՝ առանց երաշխավորի, առանց գրավադրման և առանց լրացուցիչ թղթաբանության՝ 2 ժամում: Նշեմ նաև, որ մեկ երաշխավորի առկայության դեպքում` գումարի առավելագույն սահմանը կհասնի 1,5 մլն ՀՀ դրամի:

    Վարկատեսակը ենթադրում է հեշտացված պայմաններով վարկավորում նաև նշված կատեգորիայից դուրս գտնվող անձանց համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր չեն կարողանա ներկայացնել տեղեկանք աշխատավարձի մասին, բայց կկարողանան հիմնավորել  իրենց եկամուտների առկայությունը:

     Մենք վստահ ենք, որ նշված վարկատեսակը լայն արձագանք կստանա բոլոր հաճախորդների շրջանում», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը: 

Վերադառնալ