«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն է փոխել է իր կարգախոսը
22.05.2015

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն այսուհետ հանդես կգա «ՊԱՐԶ ՎԱՐԿԵՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ» նոր կարգախոսով՝ նախկին «Ձեր կամուրջը դեպի բարեկեցություն» կարգախոսի փոխարեն:

««Կամուրջ»-ը, հանդիսանալով ՀՀ-ում գործող առաջին և ամենամեծ վարկային կազմակերպություններից մեկը, իր գործունեության ավելի քան 17 տարիների ընթացքում միշտ հանդես է եկել ժամանակին համահունչ, արդիական ապրանքանիշով:

Մեր նոր՝ ՊԱՐԶ ՎԱՐԿԵՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ կարգախոսը, առավելագույնս ընդգծում է Ընկերության առանձնահատկություններն ու առավելությունները, ինչպես նաև ընդգծում է Ընկերության առաքելությունը՝ լինել հասանելի հասարակության լայն շերտերի համար:

«Կամուրջ»-ի կողմից տրամադրվող վարկատեսակները միշտ առանձնացել են նվազագույնի հասցված թղթաբանությամբ, ճկուն վճարման ժամանակացույցով և վարկային շուկայում մրցունակ, հասանելի պայմաններով: Հենց նշված առանձնահատկություններն են արտացոլված մեր նոր կարգախոսում, որն ընտրվել է ֆինանսական և սպառողական շուկայի խորը վերլուծության, ՀՀ ողջ տարածքում իրականացված սպառողական հարցման հիման վրա»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Վերադառնալ