«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 1 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին
26.11.2015

«ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը, կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության նպատակները և դերը մեր երկրի զարգացման գործում,  այս տարի ևս 1 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի հիմնադրամին:

««ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունը իր գործունեության շուրջ  18 տարիների ընթացքում միշտ էլ կարևորել է համահայկական խնդիրների լուծումը: Լինելով սոցիալապես պատասխանատու Ընկերություն,  այս անգամ ևս մասնակցում ենք դրամահավաքին՝ հաշվի առնելով ծրագրի նպատակի կարևորությունը. այն է աջակցել բազմազավակ ընտանիքներին՝ բարելավելով իրենց բնակարանային խնդիրները»,-նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ