Սահմանամերձ համայնքներում «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության արտոնություններից օգտվել է շուրջ 2000 վարկառու
29.07.2016

     Արդեն գրեթե 2 տարի է «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ Ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար: Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուները օգտվում են Ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից՝ առանց տրամադրման կամ սպասարկման միջնորդավճարների, իջեցված տոկոսադրույքներով: 

     ««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ իր առջև դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հայասատանի սահմանամերձ համայնքների բնակչությունը հանդիսանում է մեր երկրի սահմանների ապահովության ամենից կարևոր երաշխիքներից մեկը, և մենք բոլորս, մեր ուժերի ներածին չափով, պետք է նեցուկ լինենք նրանց:

     2014 թվականի օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման և տրամադրման վճարների և իջեցված տոկոսադրույքներով: Մեր այս քայլը մեծ արձագանք ստացավ սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

      Ամփոփելով այս 2 տարիների արդյունքները, կարող ենք նշել, որ արտոնյալ պայմաններով տրամադրել ենք ավելի քան 1,2 միլիարդ ՀՀ դրամի վարկ շուրջ 2000 վարկառուների:

     Այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ նախաձեռնելով քայլեր, որոնք կնպաստեն սահմանամերձ համայնքների զարգացմանը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ