«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն ամփոփում է 2015-ի երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները
31.07.2015

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2015 թվականի երկրորդ եռամսյակը փակել է շուրջ 140 միլիոն ՀՀ դրամ շահույթով, ընդ որում՝ տարվա սկբզբից մինչ այժմ ընդհանուր շահույթը կազմել է շուրջ 350 միլիոն ՀՀ դրամ: Շարունակում են աճել նաև Ընկերության ակտիվները՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի, ինչպես նաև հաճախորդների թիվը` հասնելով շուրջ 20,000-ի:

«Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ Ընկերությունը, անգամ ֆինանսական շուկայի համար ներկայիս բարդ իրավիճակի պայմաններում, կարողացել է 2-րդ եռամսյակը ամփոփել բավականին լուրջ շահույթով: Այսուհետ ևս մենք շարունակելու ենք վարկային պորտֆելի, ակտիվների շարունակական աճը՝ զուգահեռ պահպանելով վարկային պորտֆելի ռիսկայնության ցածր մակարդակը:

Կարծում եմ, որ 2015 թվականը, ինչպես նախորդ 17 տարիները, «Կամուրջ»-ի համար կլինի բավականին շահութաբեր տարի, և մեր հաճախորդները կլինեն բավարարված օրեցօր կատարելագործվող մեր ծառայություններից»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ