«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարն արժանացել է Հայաստանի 2018 թվականի Մարդկային ռեսուրսների լավագույն կառավարիչ տիտղոսին
07.03.2019

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Մանուկյանը «Գործք ՍՊԸ»-ի կողմից կազմակերպված մրցույթի շրջանակներում ճանաչվել է հաղթող` ընտրվելով որպես Հայաստանի 2018 թվականի Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն ղեկավար:

2018 թվականի ընթացքում Անահիտ Մանուկյանը Հայաստանում գործող բազմաթիվ կազմակերպությունների աշխատակիցների հետ միասին մասնակցել է «Գործք ՍՊԸ»-ի կողմից կազմակերպված մրցույթին` Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն մասնագետի բացահայտման նպատակով: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել սույն թվականի փետրվարի 22-ին, որտեղ և հաղթելով` զբաղեցրել է 1-ին տեղը` արժանանալով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի Մարդկային ռեսուրսների լավագույն կառավարչի կոչմանը:

«Շնորհակալ եմ կազմակերպիչներին նշված կոչման, մրցույթի իրականացման և այս պարտավորեցնող մրցանակի համար: Վստահ եմ, որ նման մրցույթները հնարավորություն են տալիս մասնակիցներին ակամայից ունենալ մասնագիտական աճ և փորձ:

Շնորհակալ եմ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ին, քանի որ իմ կազմակերպությունը ինձ հնարավորություն է ընձեռում կիրառել իմ ողջ գիտելիքները, ստանալ նոր գիտելիքներ և ունենալ մասնագիտական աճ, առանց որի հնարավոր չէ լինել պահանջված մասնագետ:

Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, կարևոր չէ` պետական, թե մասնավոր, մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարումը հաջողակ բիզնեսի ամենակարևոր գրավականներից է»,- նշեց մրցույթի հաղթող՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Մանուկյանը:


                           


Վերադառնալ