«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման օժանդակության ծրագրին
06.04.2020
    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: 
 
    Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է ուղարկել ազատ ոճի դիմում, որում պարտադիր պետք է նշվի հաճախորդի հեռախոսահամարը:
 
    Դիմումներն ընդունվելու են բացառապես առցանց եղանակով` հետևյալ հղմամբ:
 
    Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով:

    Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ այստեղ (1-ին և 2-րդ միջոցառումներ)


Արտակարգ իրավիճակի պայմաններում «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աշխատելու է 10:30-ից 16:30:


 
 
Վերադառնալ