«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կցուցաբերի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ իր բոլոր այն վարկառուներին, որոնք ունեն վճարման խնդիրներ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
17.03.2020

      Հարգելի՛ Հաճախորդ,


    «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կցուցաբերի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ իր բոլոր այն վարկառուներին, որոնք ունեն վճարման խնդիրներ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:

Վարկառուները կարող են դիմել առցանց տարբերակով «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ։

   

     Անվտանգության նկատառումներից ելնելով և հոգ տանելով հաճախորդների առողջության մասին առաջարկում ենք դիմումներն ուղարկել առցանց տարբերակով info@kamurj.am էլ հասցեին կամ Facebook սոցիալական ցանցով:


       Դիմումը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ`  Դիմում


• Դիմումը անհրաժեշտ է լրացնել կամ ձեռագիր գրել և ՍՏՈՐԱԳՐԵԼ, այնուհետև սկանավորել կամ նկարել և ուղարկել նշված էլ. հասցեին կամ Facebook սոցիալական ցանցի Messenger-ով

 անձնագիրը ևս պետք է սկանավորել կամ նկարել և ուղարկել նշված էլ. հասցեին կամ Facebook սոցիալական ցանցի Messenger-ով

 

 

     Հիշե՛ք, կարող եք կատարել վճարումներ նաև online` օգտվելով մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay և Idram վճարային տերմինալներից և առցանց հարթակներից:

 

 

Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով:

 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ

 

Առաջնայինը առողջությունն է



Վերադառնալ