«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2019թ.-ի 2-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները
23.07.2019

  «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը գրանցել է աճ ֆինանսական գրեթե բոլոր ցուցանիշներով. 2019 թվականի 2-րդ եռամսյակը կազմակերպությունն ամփոփել է ավելի քան 63 մլն ՀՀ դրամ շահույթով, ակտիվները աճել են` հասնելով գրեթե 14,4 մլրդ դրամի, աճել են նաև պարտավորությունները և կապիտալը:  

      «2-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները շարունակությունն են առաջին եռամսյակում գրանցած արդյունքների: Նշեմ նաև, որ այս տարվա սկզբից կազմակերպությունը ստացել է ավելի քան 160 մլն ՀՀ դրամի շահույթ:

      Ոգևորիչ փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք կարողացել ենք զսպել ռիսկերը և ունեցել ենք ռիսկայնությունը բնորոշող որոշ ցուցանիշների մասով խիստ դրական միտումներ:

      Վստահ եմ` տարին կամփոփենք գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներով»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:

Վերադառնալ