«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը գործարկել է գարնանային ակցիա կին հաճախորդների համար
12.03.2018

    Գարնանային տոների կապակցությամբ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարել է գարնանային ակցիա կին վարկառուների համար: Ակցիայի շրջանակում` բոլոր կին վարկառուները կստանան 8% զեղչ թվով 8 վարկատեսակների անվանական տոկոսադրույքներից:

    «Գարնանային ակցիայի ընթացքում բոլոր կին վարկառուները կարող են օգտվել մինչև 3 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար) առանց գրավադրման սպառողական, բիզնես, գյուղատնտեսական և բնակարանային պայմանների բարելավման թվով 8 վարկատեսակներից՝ 8%-ով զեղչված անվանական տոկոսադրույքով:

  «Վստահ եմ, որ այս  գարնանային ակցիան դրական արձագանք կստանա մեր բոլոր հաճախորդների շրջանում»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:


Ակցիան գործում է հետևյալ վարկատեսակների համար`


ՍՊԱՌՈՂԱԿԱՆ

1. ՀԵՇՏ ՎԱՐԿ՝ 19 րոպեում

2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ


ԲԻԶՆԵՍ/ԳՅՈՒՂ/ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

3. Ձեռնարկատիրական/գյուղատնտեսական միկրովարկ ՇՏԱՊ

4. Ձեռնարկատիրական/գյուղատնտեսական ՄԻԿՐՈՎԱՐԿ

5. Անշարժ գույքի բարելավման միկրովարկ ՊԱՐԶԵՑՎԱԾ

6. Բնակարանային պայմանների բարելավման վարկ ՀԱՍԱՆԵԼԻ

 

ԽՄԲԱՅԻՆ

7. Խմբային վարկ Քաղաքային

8. Խմբային վարկ Ծիծեռնակ

 



Վերադառնալ