«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին
09.11.2017

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը 1 միլիոն ՀՀ դրամ գումար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով 1 միլիոն ՀՀ դրամ գումար:

«Հեռուստամարաթոն-2017»-ի հանգանակվող միջոցները նպատակաուղղվելու են Արցախի Հանրապետությունում 2 կարևոր ծրագրերի իրականացմանը` խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման համակարգի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կիրառմանը:

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման՝  համահայկական կարևորություն ունեցող նախաձեռնությունների իրականացմանը»,- նշեցին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում:

Վերադառնալ