«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը բարելավել է Հեշտ վարկ` 19 րոպեում վարկատեսակի պայմանները
17.11.2017

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը բարելավել է Հեշտ վարկ` 19 րոպեում վարկատեսակի պայմանները և ավելացրել վարկի գումարի սահմանաչափերը: Այսուհետ, հաճախորդները կկարողանան միայն անձնագրով և սոցիալական քարտով «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունից ստանալ վարկ 100,000-1,100,000 ՀՀ դրամի չափով՝ 19 րոպեի ընթացքում` առանց երաշխավորների և առանց գրավադրման:

«Սույն թվականի մայիսից ներդրված այս նոր վարկատեսակը շատ մեծ և դրական արձագանք ստացավ հաճախորդների շրջանում, որի  արդյունքում մենք կարողացանք վարկավորել ավելի քան 3300 վարկառուի: Հաշվի առնելով վարկատեսակի ճկուն սքորինգային համակարգը և ցածր ռիսկայնությունը`  որոշում է կայացվել ավելացնել վարկի սահմանաչափերը:

Այսուհետ, եթե հաճախորդին շտապ գումար է անհրաժեշտ, նա կարող է դիմել Հեշտ վարկ 1-ով վարակատեսակի համար և ստանալ վարկ 100,000-ից 250,000 ՀՀ դրամի չափով:

Եթե հաճախորդը դիմում է  իր ընկերոջ/ընկերների կամ գործընկերոջ/գործընկերների հետ ԿԱՄՈՒՐՋ-ի գլխամասային գրասենյակ կամ 15 մասնաճյուղերից ցանկացածը, ապա 19 րոպեում կկարողնա ստանալ վարկ 450,000-ից 1,100,000 ՀՀ դրամի չափով:

Այս վարկատեսակի առավելություններից է նաև այն, որ հաճախորդը միայն անձնագրով և սոցիալական քարտով, նույնիսկ առանց վարկային պատմության և առանց գրանցված աշխատող լինելու, կարող է ստանալ վարկ` զուտ մոտենալով իր ընկերների կամ գործընկերների հետ, որոնցից առնվազն մեկը գրանցված աշխատող է և ունի դրական վարկային պատմություն»,նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և գովազդի բաժնի ղեկավար Ա.Արևյանը:


Վերադառնալ