«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2018թ.-ի 3-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները
19.10.2018

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակն ամփոփել է շուրջ 122 մլն ՀՀ դրամ շահույթով: Իսկ տարվա սկզբից շահույթը կազմում է արդեն 330 մլն ՀՀ դրամ: Հիմնական ֆինանսական ցուցանիշները նույնպես ունեն դրական դինամիկա` Ընկերության ակտիվներն աճել են հասնելով գրեթե 15 մլդ ՀՀ դրամի:

   «3-րդ եռամսյակում գրանցած շահութաբերությունը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և վարկատեսակների դիվերսիֆիկացիան ու ռիսկայնության իջեցման ուղղությամբ շարունակական աշխատանքները բերում են իրենց դրական արդյունքները:

     Վստահ եմ, որ տարին կամփոփենք գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներով»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա.Տերյանը:

Վերադառնալ