«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հաղթել է ՀՀ բիզնես ոլորտի և Ֆինանսաբանկային ընկերությունների միջև արագ շախմատի` XII սիրողական առաջնությունում
20.03.2017

      «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության մասնակիցը հաղթել է ՀՀ բիզնես ոլորտի և Ֆինանսաբանկային ընկերությունների միջև արագ շախմատի անհատական` XII սիրողական առաջնությունում, որը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 19-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը:

     Մրցաշարին մասնակցում էին 9 ֆինանսաբանկային կազմակերպությունների մեծ թվով առաջատար շախմատիստներ: Տանելով 6 հաղթանակ և 1 մրցամարտ ավարտելով ոչ ոքի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանին հաջողվել է միանձնյա նվաճել մրցաշարի հաղթողի  կոչումը:

      «Ես շատ ուրախ եմ, որ չնայած թեժ մրցակցությանը, ինձ հաջողվեց զբաղեցնել տվյալ մրցաշարում 1-ին տեղը»,-  նշեց մրցաշարի հաղթողը՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանը: 

Վերադառնալ