«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ՀԵՇՏ ՎԱՐԿ 19 ՐՈՊԵՈՒՄ նոր սպառողական վարկատեսակները
17.05.2017

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր ՀԵՇՏ ՎԱՐԿ 19 ՐՈՊԵՈՒՄ սպառողական վարկատեսակները, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին ստանալ վարկ հենց 150,000, 400,000 կամ 750,000 ՀՀ դրամի չափով՝ միայն անձնագրով կամ նույնականացման քարտով և սոցիալական քարտով: Վարկը տրամադրվում է մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 2 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ, երբ վարկի մայր գումարի վճարում հաճախորդը չի կատարում:


«Այս նոր վարկատեսակները ստեղծվել են հաշվի առնելով շուկայի պահանջարկը: ՀԵՇՏ վարկ 19 րոպեում սպառողական վարկատեսակները բաղկացած են 3 մասից՝ Հեշտ վարկ 1-ով, Հեշտ վարկ 2-ով և Հեշտ վարկ 3-ով:

ՀԵՇՏ վարկ 1-ով վարկատեսակի դեպքում, հաճախորդը ունենալով միայն դրական վարկային պատմություն և ներկայացնելով միայն անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ, կարող է ստանալ վարկ հենց 150,000 ՀՀ դրամի չափով:  Այս դեպքում աշխատանքի վայրից տեղեկանքի ներկայացման պահանջ չկա, անհրաժեշտ է միայն, որ հաճախորդը լինի գրանցված աշխատող՝ դրական վարկային պատմությամբ, ընդ որում, հաշվի չի առնվում ո՛չ աշխատավարձի չափը, ո՛չ պաշտոնը:

Եթե հաճախորդը մոտենում է իր ընկերոջ կամ գործընկերոջ հետ, ապա իրենք կարող են օգտվել Հեշտ վարկ 2-ով վարկատեսակից, ընդհանուր ստանալով հենց 400,000 ՀՀ դրամի վարկ: Հեշտ վարկ 2-ով վարկատեսակի առավելություններից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ վարկառուներից մեկը կարող է ընդհանրապես չունենալ վարկային պատմություն, ինչպես նաև գրանցված աշխատանք: Անհրաժեշտ է միայն, որ 2 վարկառուներից մեկը բավարարի նշված պայմաններին (չներկայացնելով տեղեկանք աշխատանքի վայրից՝ լինի գրանցված աշխատող՝ դրական վարկային պատմությամբ):

Նույն սկզբունքով է աշխատում նաև ՀԵՇՏ վարկ 3-ով վարկատեսակը: Եթե հաճախորդը մոտենում է իր ընկերների կամ գործընկերների հետ, վարկի գումարը արդեն կազմում է 750,000 ՀՀ դրամ:

Տվյալ վարկատեսակների համար մենք չենք օգտագործում «մինչև» եզրույթը, այլ մենք տրամադրում ենք «հենց»  150,000, 400,000 կամ 750,000 ՀՀ դրամի չափով վարկեր:

      Նոր վարկատեսակի առավելություններից է նաև այն, որ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը 19 րոպեի ընթացքում: Նշեմ նաև, որ Ընկերության գործող և նախկին Հաճախորդները վարկը ստանում են այլ՝ արտոնյալ պայմաններով:

     

      Մենք վստահ ենք, որ այս նոր վարկատեսակը ձեռք կբերի հաճախորդների լայն շրջանակ, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հաճախորդին, նույնիսկ առանց վարկային պատմության, ստանալ վարկ և ստեղծել իր սեփական վարկային պատմությունը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և գովազդի բաժնի ղեկավար Ա. Արևյանը:



Վերադառնալ