Ալեքսանդր Տերյանը նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն
02.03.2017

     Սույն թվականի փետրվարի 27-ին տեղի է ունեցել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանին 01.03.2017թ.-ից ազատել աշխատանքից և նոր տնօրեն նշանակել Ալեքսանդր Համայակի Տերյանին:


     «Վստահ եմ, որ Ալեքսանդր Տերյանը կդառնա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը, ինպես նաև կկարողանա ներդնել նոր ժամանակների պահանջներին բավարարող նորարար մոտեցումներ և կորպորատիվ աշխատելաոճ, որն էլ իր հերթին հավելյալ խթան կդառնա Ընկերության զարգացման գործում»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:


     «Լինելով Հայաստանի ամենամեծ վարկային կազմակերպություններից մեկը՝ իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միշտ էլ առանձնացել է իր ուրույն դիրքով և առաքելությամբ:

    Ես ուրախ եմ միանալ «ԿԱՄՈՒՐՋ»-ի կայացած թիմին և պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ ներդնել վարկային կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Ալեքսանդր Տերյանը:

 

    Ալեքսանդր Տերյանը ավելի քան 20 տարի աշխատում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տարբեր ֆինանսական կառույցներում: 


Վերադառնալ