Արդեն շուրջ 3 տարի «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ Ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար: Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուներ օգտվում են Ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից առանց տրամադրման և սպասարկման միջնորդավճարների և իջեցված տոկոսադրույքներով:
««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր առջև միշտ դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հայասատանի սահմանամերձ համայնքների բնակչությունը հանդիսանում է մեր երկրի սահմանների ապահովության ամենակարևոր երաշխիքներից մեկը և մենք բոլորս մեր ուժերի ներածին չափով պետք է նեցուկ լինենք նրանց:
2014 թվականի օգոստոսին կայացվեց որոշում՝ ըստ որի սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման և տրամադրման վճարների և իջեցված տոկոսադրույքներով: Մեր այս քայլը մեծ արձագանք ստացավ և դրական գնահատվեց սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:
Ամփոփելով 2016 թվականը՝ կարող ենք նշել, որ արտոնյալ պայմաններով տրամադրել ենք ավելի քան 344 մլն ՀՀ դրամի վարկ 405 վարկառուների: Այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ նախաձեռնելով քայլեր, որոնք կնպաստեն սահմանամերձ համայնքների զարգացմանը»,- նշեցին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնում: