«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ նոր վարկատեսակը
31.05.2017

  «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ նոր սպառողական վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել տուրիստական փաթեթներ ապառիկ տարբերակով:

   Տուրիստական վարկը տրամադրվում է մինչև 1,000,000 ՀՀ դրամի չափով, առանց երաշխավորության կամ գրավադրման, 20%  տարեկան տոկոսադրույքով և  մինչև 24 ամիս մարման ժամկետով: Այս վարակտեսակն ունի մինչև 2 ամիսը արտոնյալ ժամկետ, երբ հաճախորդը վարկի մայր գումարի վճարում չի կատարում:


    «Հաշվի առնելով շուկայի և մեր հաճախորդների պահանջարկը՝ ամռանն ընդառաջ ներդրվել է Տուրիստական այս նոր սպառողական վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին կազմակերպել և լիարժեք վայելել ամառային հանգիստը ապառիկ տարբերակով՝ Գործընկեր տուրիստական կազմակերպությունների միջոցով: 

    Այս վարկատեսակի շրջանակներում մենք համագործակցում ենք արդեն լայն ճանաչում ստացած և վստահություն վայելող մի շարք տուրիստական ընկերությունների հետ՝ «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ», «ՄԵՓ ԹՐԵՎԼ», «ՌՈՒՄԷԱ» և «ՍԼԱՅՍ ՏՈՒՐՍ»: Հետագայում մենք պլանավորում ենք ընդլայնել գործընկերների շրջանակը` ընձեռելով մեր հաճախորդներին ունենալ ընտրության ավելի մեծ հնարավորություն իրենց հագիստը կազմակերպելիս:

  Վարկատեսակի առավելություններից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ վարկը տրամադրվում է առանց գրավադրման և առանց երաշխավորության, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 15 րոպեի ընթացքում հենց գործընկեր տուրիստական ընկերությունների տարածքում:

    Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակը, նախկինում ներդրված վարկատեսակների նման, նույնպես ձեռք կբերի հաճախորդների լայն շրջանակ», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և գովազդի բաժնի ղեկավար Ա. Արևյանը:

Վերադառնալ