«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարում է ակցիա լոմբարդային վարկերի համար
01.09.2017

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարել է ակցիա լոմբարդային վարկերի համար: Ակցիայի շրջանակում հաճախորդները ոսկու գրավով ապահովված վարկերի համար կստանան վարկ ոսկու գնահատված արժեքի հենց 100, 125 և 150 տոկոսի չափով:

   Բացի այդ իջեցվել է տարեկան տոկոսադրույքը, որի արդյունքում հաճախորդները կստանան ոսկու գրավով վարկ 14.8% տարեկան անվանական տոկոսադրույքով, իսկ գործող հաճախորդների կամ նախկինում  «ԿԱՄՈՒՐՋ»-ի հաճախորդ հանդիսացող վարկառուների համար կգործի բացառիկ` 13.8% տարեկան անվանական տոկոսադրույքը:

    «Հաշվի առնելով շուկայի պահանջները Ընկերությունը որոշում է կայացրել վարկ/գրավ հարաբերակցության ավելացման ուղղությամբ, որի արդյունքում այսուհետ հաճախորդները հնարավորություն կստանան ստանալ վարկ ոսկու գնահատված արժեքի հենց 100, 125, 150 տոկոսի չափով: Ընդ որում` բարձր վարկ/գրավ հարաբերակցությունը կգործի այն հաճախորդների համար, որոնք ունեն լավ վարկային պատմություն:

   Վստահ ենք, որ այս ակցիան մեծ պահանջարկ կունենա ինչպես Ընկերության գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում, քանի որ այն հնարավորություն է տալիս 20 րոպեում ստանալ մատչելի տոկոսադրույքով վարկ՝ ոսկու գնահատված արժեքի հենց 150%-ի չափով: Ակցիան կգործի մինչև դեկտեմբերի 31-ը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և գովազդի բաժնի ղեկավար Ա.Արևյանը:

Վերադառնալ