«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունում ձևավորվել է նոր Խորհուրդ
27.09.2019

   «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի Հոգաբարձուների Խորհրդի նիստին ձևավորվել է  «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության նոր Խորհուրդը. Խորհդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Պողոսյանը, իսկ անդամներ` Հրայր Սահակյանը և Հարություն Հովհաննիսյանը:

     ««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը Հայաստանի ֆինանսական դաշտում առանձնանում է իր ուրույն դիրքով և առաքելությամբ: «ԿԱՄՈՒՐՋ»-ն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես աջակցել է գերփոքր և փոքր  ձեռներեցությամբ զբաղվող անձանց, վարկավորել մանր ֆերմերային տնտեսություններին և բիզնեսին:

      Մեր նպատակն է` դառնալ Հայաստանի առաջատար միկրոֆինանսական կազմակերպություն, վարկավորել գերփոքր և փոքր ձեռնարկություններին և ապահովել կայուն և երկարաժամկետ զարգացում գյուղական և քաղաքային բիզնեսի համար:

      Հաշվի առնելով ԿԱՄՈՒՐՋԻ բազմամյա փորձը և Ընկերության որդեգրած ճիշտ ռազմավարությունը` վստահ եմ, որ միացյալ ուժերով մենք կկարողանանք հասնել նշված նշաձողին, քանի որ Հայաստանի ապագան կայուն և զարգացող փոքր և միջին ձեռնարկատիրությունն է»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը:


Վերադառնալ