«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը կնքել է նոր վարկային պայմանագիր
20.09.2017

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը կնքել է 2.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր  Bank im Bistum Essen eG միջազգային կառույցի հետ, որը հնարավորություն կընձեռի մատչելի պայմաններով վարկավորել փոքր և միջին բիզնեսին` մասնավորապես գյուղատնտեսությանը:

«Մեր բանակցությունների արդյունքում Bank im Bistum Essen eG-ի հետ կնքվել է դոլարային արժույթով երկարաժամկետ վարկային պայմանագիր, որը թույլ է տվել ներգրավել միջոցներ ցածր տոկոսադրույքով, ինչը հնարավորություն կտա տրամադրել վարկեր մեր հաճախորդներին էլ ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի երկար ժամկետով:

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության ռազմավարությունն ուղղված է այնպիսի պայմանագրերի կնքմանը և ռեսուրսների ներգրավմանը, որոնք հնարավորություն են տալիս վարկավորման պայմանները դարձնել ավելի մատչելի: Ներգրավված միջոցների դիվերսիֆիկացված տեղաբաշխումը կնպաստի փոքր և միջին բիզնեսի` հատկապես գյուղատնտեսական ոլորտի վարկավորմանը և զարգացմանը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գանձապետարանի ղեկավար Ա. Հովակիմյանը:

Վերադառնալ