«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն ներդրել է նորարար` առցանց (online) վարկավորման գործիք
30.04.2020

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ֆինանսական շուկայում առաջարկում է նորարար` առցանց վարկավորման գործիք, որը հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել վարկավորում սպառողական կարիքների համար, այլ նաև տրամադրել մինչև 4 մլն ՀՀ դրամի գյուղատնտեսական վարկեր, որոնցում ամբողջապես հաշվի են առնված  գյուղատնտեսության սեզոնային բնույթը:

    «Ընդամենը մի քանի պարզ քայլ է անհրաժեշտ առցանց եղանակով վարկային դիմում-հայտ ներկայացնելու համար: Հաճախորդը մուտք է գործում  Ընկերության պաշտոնական կայքէջ, բացում է առցանց եղանակով վարկային հայտ ներկայացնելու պատուհանը, որը գտնվում է կայքի տեսանելի մասում և սկսում է լրացնել այն` մուտքագրելով իր (երաշխավորների, փոխկապակցված անձանց, եթե այդպիսիք կան) անձնական տվյալները, պահանջվող գումարի չափը, տարեկան տոկոսադրույքը, սպասարկող տարածքային ստորաբաժանումը և այլն:

      Անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո ձևավորվում է վարկային դիմում-հայտ, որն էլ ուղարկվում է սպասարկող ստորաբաժանմանը:

   Վարկի հաստատումից հետո Հաճախորդը և երաշխավորը/ները ներկայանում են Ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում` ընդամենը ստորագրելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը որից հետո վարկի գումարը փոխանցվում է հաճախորդին:

   Ծառայությունը հասանելի է առցանց եղանակով` «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական էջում, ինչպես համակարգչի միջոցով, այնպես էլ մոբայլ տարբերակով»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:

 


Վերադառնալ