«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը շարունակում է իրականացնել հաճախորդների տույժ-տուգանքների զիջման գործընթացը
23.08.2018

Հաշվի առնելով ՀՀ Կառավարության վերջին որոշումները` վարկերի տույժ-տուգանքների զիջման մասով,  «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը է’լ ավելի մեծ թափով է սկսել իրականացնել նշված գործընթացը:

 «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սույն թվականի հունիսի 20-ից հետո, ՀՀ Կառավարության համապատասխան որոշումից հետո, արդեն իսկ զիջել է բավական թվով հաճախորդների տույժ-տուգանքները:

««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում, միշտ պատրաստակամ է եղել և պարբերաբար իրականացրել է հաճախորդների կողմից կուտակած վարկերի, տոկոսագումարների, սպասարկման վճարների և տույժ-տուգանքների զիջումներ, ինչից օգտվել են և օգտվում են հազարավոր քաղաքացիներ:

Այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու, և մենք, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ ենք համագործակցել մեր հաճախորդների հետ:

Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մեր հաճախորդներին լինել պարտաճանաչ, իրականացնել վարկերի ժամանակին մարումներ, և հիշեցնում, որ վարկավորման իրականացման հիմնական գործոններից մեկը հանդիսանում է հաճախորդի վարկային պատմությունը, որը ձևավորվում է հենց պարտաճանաչությունից»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Տնօրեն Ա.Տերյանը:

Վերադառնալ